431.08
4.38
402.99
+2
Եղանակը Երևանում
Հայ

55 ժամ մեքենայի ղեկին․ 13 տարեկան Գոռն ընտանիքին Արցախից Հայաստան է հասցրել

11:09
03 Հոկտեմբերի 2023
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. 13 տարեկան Գոռը միայնակ 55 ժամ մեքենայի ղեկին է եղել՝ 8 հոգանոց ընտանիքին Արցախից Հայաստան հասցնելու համար: Այլընտրանք չի ունեցել։

«Քանի որ ամուսինս դիրքերում էր, մեզ պետք է գյուղից հանեին, ռուսներն ասացին՝ եկեք մեզ մոտ, մնացեք բազայում։ Տղաս մեզ հանեց գյուղից, ոչ միայն մեր ընտանիքին, հարևաններին նաև՝ երկու ընտանիք։ Իր էդ հասակում ես զարմացա՝ ոնց տարավ, հասցրեց», - պատմում է մայրը «Ազատություն» ռ/կ–ի ռեպորտաժում։

Հակարիի կամրջի անցակետում ադրբեջանցի սահմանապահները մեքենայից իջեցրել ու հեռացրել են Գոռի 70-ն անց պապուն։

Ասում է՝ հարցրել են՝ «Խոջալուում քանի՞ ադրբեջանցու ես սպանել»։ Շունչը պահած սպասել է անցակետում, մինչև պապը վերադառնա, վախից կծկվել է՝ բա որ չկարողանա ընտանիքին Հայաստան հասցնել, բա որ պապը չվերադառնա։

Загружается новость ... "Лево"

Արցախի Խնապատում ծնված 13-ամյա Գոռն ավելի քան երկու ժամվա ծանր ճանապարհին միայն մեկ անգամ է ընկրկել, երբ մոտեցել են ադրբեջանցիների անցակետին, բայց դա էլ է հաղթահարել։ Հիշում է՝ հետևում թողեց հայրենիքը, տունը, մանկությունը։

Գոռի քույրը պատմում է՝ մի քանի բուռ ալյուր էին Արցախից վերցրել։ Երբ երկու փոքրիկները սովին չեն դիմացել, ավտոշարասյունն էլ քայլ-քայլ է առաջ շարժվել, մայրը ստիպված հենց փողոցի եզրին խմորը հունցել ու լավաշ է թխել. - «Մարդիկ կային հավաքված, գալիս էին, մտածում էին՝ բարեգործական է, նույնիսկ իմ երեխաներին չհասավ։ Մաման լացում էր, ասում էի՝ խնդրում եմ մի լացի, միայն ողջ ու առողջ դուրս գանք էստեղից»։

9-րդ դասարանն ավարտած Գոռը դեռ Խնապատում է որոշել՝ պետք է արագ գումար աշխատի ու ընտանիքին օգնի։ Իր կամքից անկախ ղեկին օրեր անցկացրած Գոռն ամեն օր խնամքով մաքրում է մեքենան, որով Արցախից հեռացել են ընդամենը 4-5 տոպրակով։

Լուսինեն՝ Գոռի քույրը, նոր էր որպես զոհված զինվորականի կին Ստեփանակերտում բնակարան ստացել, երկու անչափահաս երեխաների հետ 1 տարի էլ չի հասցրել բնակվել նոր տանը։ Չի հասցրել անգամ ամուսնու իրերը բերել՝ միայն մեկ հագուստ, որից հնգամյա դուստրը հաճախ է հոր կարոտն առնում, համակարգիչը, որում ամուսնու հետ ապրած օրերն են՝ լուսանկարներով ու տեսանյութով, ամուսնու ծոցագրպանի իրերը՝ արյունոտ։ Իսկ պատերազմին մասնակցելու համար հետմահու ստացած շքանշանը ճանապարհին է թողել՝ ստիպված, զգուշացրել են՝ դրա պատճառով կարող են Հակարիի անցակետում մնալ։
Գոռը արցախցի միակ անչափահասը չէ, որ ստիպված է եղել ղեկին նստել՝ ընտանիքին անվնաս Հայաստան հասցնելու համար։ Սոցիալական ցանցերում մի քանի նման պատմություններ կան, բոլոր դեպքերում դա է եղել փրկության միակ հույսը ընտանիքի համար։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:08
21 Դեկտեմբերի 2022
Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվելու ընթացքում Արցախում ծնվել է 26 երեխա
Արցախում 26 երեխա է ծնվել Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվելու ընթացքում  
11:01
26 Հուլիսի 2021
4կգ քաշով տղա. ռուսական խաղաղապահ զորակազմի բժիշկներն առաջին անգամ ծնունդ են ընդունել Արցախի Մարտակերտ քաղաքում (ՖՈՏՈ)
4կգ քաշով տղա. ռուսական խաղաղապահ զորակազմի բժիշկներն առաջին անգամ ծնունդ են ընդունել Արցախի Մարտակերտ քաղաքում.ՖՈՏՈ
14:07
15 Հունվարի 2021
2021թ.–ին Արցախում առաջինը ծնվել է Մարիան. ռեպորտաժ փոքրիկ հրաշքի մասին (ՎԻԴԵՈ)
2021թ.–ին Արցախում առաջինը ծնվել է Մարիան. ռեպորտաժ փոքրիկ հրաշքի մասին. ՎԻԴԵՈ
00:51
21 Դեկտեմբերի 2020
Հրապարկվել են 70 օր անհայտության մեջ գտնվող զինծառայողների՝ Արցախ վերադարձի կադրերը (ՎԻԴԵՈ)
Հրապարկվել են 70 օր անհայտության մեջ գտնվող զինծառայողների՝ Արցախ վերադարձի կադրերը. ՎԻԴԵՈ
17:27
06 Հունիսի 2020
Արցախի և Հայաստանի միջև նոր մայրուղի է կառուցվում (ՎԻԴԵՈ)
Արցախի և Հայաստանի միջև նոր մայրուղի է կառուցվում. ՎԻԴԵՈ
11:24
23 Մայիսի 2020
Սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. ԱՀ նախագահ
Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար
18:20
01 Մայիսի 2020
Արցախում ևս մեկ քաղաքացի ապաքինվել է կորոնավիրուսից
Արցախում կորոնավիրուսից ևս մեկ քաղաքացի է ապաքինվել
22:47
19 Ապրիլի 2020
Մարդն իր գործն է անում. Արայիկ Հարությունյանը աշակերտի և ուսուցչի լուսանկար է հրապարակել կարանտինի պայմաններում (ՖՈՏՈ)
Ինչ օնլայն դասեր. Արայիկ Հարությունյանը աշակերտի և ուսուցչի լուսանկար է հրապարակել կարանտինի պայմաններում. ՖՈՏՈ
20:00
18 Ապրիլի 2020
No Corona. Արցախում դուրս են գրվել կորոնավիրուսից հետո առողջացած մայր և դուստր, նրանց դիմավորել են ծաղկեփնջերով (ՎԻԴԵՈ)
No Corona. Արցախում դուրս են գրվել կորոնավիրուսից հետո առողջացած մայր և դուստր, նրանց դիմավորել են ծաղկեփնջերով. ՎԻԴԵՈ
20:20
09 Նոյեմբերի 2019
2020թ.–ից Արցախը կունենա բջջային 2–րդ օպերատոր. Արցախի ու ՀՀ-ի միջև ռոումինգը կչեղարկվի
Լավ լուր. 2020թ.–ից Արցախը կունենա բջջային 2–րդ օպերատոր, Արցախի ու Հայաստանի միջև ռոումինգը կչեղարկվի։
11:44
14 Օգոստոսի 2019
Հայաստանը մոտ 2,9 մլրդ դրամ կտրամադրի Արցախին ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար. Փաշինյան
Հայաստանը մոտ 2,9 մլրդ դրամ կտրամադրի Արցախին ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար:
11:47
10 Օգոստոսի 2019
ՊԲ–ն բարելավում է սննդի որակն ու տեսականին. գործընթացին ծանոթացել է Արցախի պետական նախարարը
ՊԲ–ն բարելավում է սննդի որակն ու տեսականին. գործընթացին ծանոթացել է Արցախի պետական նախարարը: