431.95
7.72
408.39
+32
Եղանակը Երևանում
Հայ

Արցախի ԱԳ նախարար. Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը Արցախի հաշվին չի կարող տեղի ունենալ

10:40
21 Ապրիլի 2022

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի և Հայաստանի միջև երեկվա պայմանավորվածությունները կարևոր ենք համարում աշխարհաքաղաքական տեսանկյունից, քանի որ ամրապնդվում են ռուս-հայկական եղբայրական հարաբերությունները։ Սա շատ կարևոր է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման տեսանկյունից։ Որքան ամուր լինեն հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները, այնքան հուսալի կլինի և Հայաստանի, և Արցախի ապագան, այնքան ավելի ամուր կլինեն Ռուսաստանի դիրքերը։ Այս մասին ասել է Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը, հաղորդում է news.am–ը։

Նա հավելել է, որ հայտարարության մեջ հաստատվել է խաղաղության օրակարգին հետևելու, խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելու կարևորությունը և ընդգծվել է «լեռնայինղարաբաղյան հակամարտություն» հասկացությունը։ Բոլոր գործընթացները պետք է դիտարկել այս տեսանկյունից։

Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակի հարցին, ապա հանրապետության ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ Ռուսաստանը մյուս երկրներից ավելի շատ է առնչվել այդ խնդրին, ասել է, որ ղարաբաղյան խնդիրը չի լուծվել։ Ռուսաստանն արձագանքել է նաև Ադրբեջանի այն հայտարարություններին, թե իբր Լաչինի միջանցքն իրենց է պատկանում, և այնտեղ ինչ ուզեն կանեն։

«Դեռ այն ժամանակ Մոսկվայում հստակ հայտարարեցին, որ Լաչինի միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում։ Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ներկայացված մյուս երկրներից ո՞րն է բարձրացրել կարգավիճակի հարցը։ Մենք Արցախը չենք տեսնում Ադրբեջանի կազմում, Արցախում բոլորը, առանց բացառության, հավատարիմ են այս կարծիքին։ Կարևոր չէ, թե ով ինչ է ասում, մեզ համար սա անընդունելի է, եթե նույնիսկ ամբողջ աշխարհը փորձի մեզ հակառակը համոզել»,- ասել է Բաբայանը։

Արցախի ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կապված են ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ, սակայն դրանք առանձին գործընթացներ են։

Загружается новость ... "Лево"

«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը չի կարող տեղի ունենալ Արցախի հաշվին։ Արցախի ճանաչումը Ադրբեջանի կազմում աղետի կհանգեցնի ոչ միայն Արցախի, այլև ողջ հայոց պետականության համար։ Եվ թող ոչ ոք չմտածի, որ առանց Արցախի Հայաստանն ապագա ունի։ Նման բան չի լինի։ Իրադարձությունների նման զարգացման դեպքում Հայաստանին միայն մեկ ապագա է սպասվում՝ կործանում», – նշել է Բաբայանը։

Արցախի ԱԳ նախարարի խոսքով, նման իրադարձությունների նման զարգացումը արմատապես կփոխի աշխարհաքաղաքական լանդշաֆտը տարածաշրջանում։ Դա պարզապես չի կարող լինել ինչ-որ մեկի կամքով: Դա սարսափելի, արյունոտ գործընթաց կլինի։ Այն երկրները, որոնց համար նման իրավիճակը մահացու վտանգ կստեղծի, ձեռքերը ծալած չեն նստի և պարզապես հետևեն, թե ինչպես են Թուրքիան և Ադրբեջանը կլանում ողջ տարածաշրջանը։

«Արցախի կործանման դեպքում տարածաշրջանում բոլորովին այլ իրավիճակ կստեղծվի, Հայաստանում նույնպես ամեն ինչ կփոխվի, նա կդառնա օբյեկտ և կկլանվի Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից», – ընդգծել է Բաբայանը։

Նա նշել է, որ եթե Բաքուն և Անկարան հասնեն իրենց նպատակներին Հարավային Կովկասում, ապա հիմք կդրվի նոր Օսմանյան կայսրության վերականգնման համար։

«Սա բոլորի համար պարզ է։ Ակնհայտ է, թե ով է սրանում շահագրգռված, և ով շահագրգռված չէ։ Հետևաբար, դա այնքան էլ հեշտ չէ, ամենուր «կարմիր գծեր» են անցնում։ Որոշվում է մեր ճակատագիրը, հայ ժողովրդի ճակատագիրը, ուստի մեր պատասխանը կլինի հստակ, միանշանակ ու համարձակ։ Արցախն այն բացառիկ երկրներից է, որը չունի սահմաններ, այլ կա շփման գիծ։ Սրանք բոլորը «կարմիր գծեր» են։ Ուստի մեզ համար Արցախի կարգավիճակը շատ կարևոր նշանակություն ունի»,- նշել է դիվանագետը։

Բաբայանը կարծում է, որ Ռուսաստանը բացառիկ պատմական պատասխանատվություն է կրում տարածաշրջանի համար։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի փրկենք Արցախը։ Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է պահպանել եղբայրական հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Սա փորադաշտ չէ։ Մեր հայրենիքի փրկության կարևոր երաշխիքներից մեկը հայ-ռուսական եղբայրական հարաբերություններն են»,- հավելել է նա։

Նրա գնահատմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության, որպես մեկ մարմնի, գործունեությունը, որում երկար տարիներ համագործակցել են Ռուսաստանը և Արևմուտքը, սառեցվում է ուկրաինական իրադարձությունների ֆոնին․ ոչ թե վերացվում է, ոչ թե լուծարվում, այլ սառեցվում։

«Լուծարումը ավելի բարդ իրավաբանական և քաղաքական գործընթաց է ենթադրում»,- եզրափակել
է Արցախի ԱԳ նախարարը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:01
26 Հուլիսի 2021
4կգ քաշով տղա. ռուսական խաղաղապահ զորակազմի բժիշկներն առաջին անգամ ծնունդ են ընդունել Արցախի Մարտակերտ քաղաքում (ՖՈՏՈ)
4կգ քաշով տղա. ռուսական խաղաղապահ զորակազմի բժիշկներն առաջին անգամ ծնունդ են ընդունել Արցախի Մարտակերտ քաղաքում.ՖՈՏՈ
14:07
15 Հունվարի 2021
2021թ.–ին Արցախում առաջինը ծնվել է Մարիան. ռեպորտաժ փոքրիկ հրաշքի մասին (ՎԻԴԵՈ)
2021թ.–ին Արցախում առաջինը ծնվել է Մարիան. ռեպորտաժ փոքրիկ հրաշքի մասին. ՎԻԴԵՈ
00:51
21 Դեկտեմբերի 2020
Հրապարկվել են 70 օր անհայտության մեջ գտնվող զինծառայողների՝ Արցախ վերադարձի կադրերը (ՎԻԴԵՈ)
Հրապարկվել են 70 օր անհայտության մեջ գտնվող զինծառայողների՝ Արցախ վերադարձի կադրերը. ՎԻԴԵՈ
17:27
06 Հունիսի 2020
Արցախի և Հայաստանի միջև նոր մայրուղի է կառուցվում (ՎԻԴԵՈ)
Արցախի և Հայաստանի միջև նոր մայրուղի է կառուցվում. ՎԻԴԵՈ
11:24
23 Մայիսի 2020
Սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. ԱՀ նախագահ
Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար
18:20
01 Մայիսի 2020
Արցախում ևս մեկ քաղաքացի ապաքինվել է կորոնավիրուսից
Արցախում կորոնավիրուսից ևս մեկ քաղաքացի է ապաքինվել
22:47
19 Ապրիլի 2020
Մարդն իր գործն է անում. Արայիկ Հարությունյանը աշակերտի և ուսուցչի լուսանկար է հրապարակել կարանտինի պայմաններում (ՖՈՏՈ)
Ինչ օնլայն դասեր. Արայիկ Հարությունյանը աշակերտի և ուսուցչի լուսանկար է հրապարակել կարանտինի պայմաններում. ՖՈՏՈ
20:00
18 Ապրիլի 2020
No Corona. Արցախում դուրս են գրվել կորոնավիրուսից հետո առողջացած մայր և դուստր, նրանց դիմավորել են ծաղկեփնջերով (ՎԻԴԵՈ)
No Corona. Արցախում դուրս են գրվել կորոնավիրուսից հետո առողջացած մայր և դուստր, նրանց դիմավորել են ծաղկեփնջերով. ՎԻԴԵՈ
20:20
09 Նոյեմբերի 2019
2020թ.–ից Արցախը կունենա բջջային 2–րդ օպերատոր. Արցախի ու ՀՀ-ի միջև ռոումինգը կչեղարկվի
Լավ լուր. 2020թ.–ից Արցախը կունենա բջջային 2–րդ օպերատոր, Արցախի ու Հայաստանի միջև ռոումինգը կչեղարկվի։
11:44
14 Օգոստոսի 2019
Հայաստանը մոտ 2,9 մլրդ դրամ կտրամադրի Արցախին ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար. Փաշինյան
Հայաստանը մոտ 2,9 մլրդ դրամ կտրամադրի Արցախին ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար:
11:47
10 Օգոստոսի 2019
ՊԲ–ն բարելավում է սննդի որակն ու տեսականին. գործընթացին ծանոթացել է Արցախի պետական նախարարը
ՊԲ–ն բարելավում է սննդի որակն ու տեսականին. գործընթացին ծանոթացել է Արցախի պետական նախարարը: