Արցախում տապալվել է Եվրոպայում մեծությամբ երկրորդ խաչը
13:30
02 Հոկտեմբերի 2023
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Լեռնային Ղարաբաղում՝ Ստեփանակերտի մերձակայքում, տապալվել է 50 մետրանոց խաչը, որը մեծությամբ երկրորդն էր Եվրոպայում, հաղորդում է gazeta.ru–ն։
Խաչը տեղադրվել է 2017 թվականին ղարաբաղյան Դաշուշեն գյուղի մոտ գտնվող բարձունքներից մեկի վրա՝ ի հիշատակ զոհված հայորդիների։