611.34
7.05
512.01
+40
Եղանակը Երևանում
Հայ

Դավիթ Բաբայան. ադրբեջանցիները հայկական գերեզմանաքարերն օգտագործում են ճանապարհների կառուցման նպատակով

19:27
10 Մայիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Մենք ունենք տեղեկություններ, որ ադրբեջանցիները բարբարոսաբար ոչնչացնում են Արցախի պատմամշակութային կոթողները, գերեզմանատները և գերեզմանաքարերը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը:

Նրա խոսքով՝ ադրբեջանցիները գերեզմանաքարերն օգտագործում են՝ որպես շինանյութ, հատկապես՝ իրենց կողմից տարբեր ճանապարհների կառուցման նպատակով:

«Սա մշակութային ցեղասպանության հերթական դրսևորումն է , բարբարոսություն, որն ունի քաղաքական նպատակ: Ոչ միայն հայկական հետքը ոչնչացնում են ի սպառ, այլ նաև օգտագործում են տնտեսական նպատակներով: Կառուցելով նման ենթակառուցվածքներ՝ ադրբեջանցիները շատ ավելի դժվար են դարձնում հետագայում այդ ամենի վերականգնումը: Սա միջազգային և բարոյական նորմերի կոպիտ խախտում է» ,- մասնավորապես ասել է Բաբայանը:

Այն հարցին, թե որ ճանապարհների կառուցման նպատակով են օգտագործվում գերեզմանաքարերը, ԱԳ նախարարը պատասխանել է, որ տարբեր աղբյուրներ տարբեր տվյալներ են հաղորդում, մասնավորապես՝ շրջանառվում է, որ Հադրութ-Շուշի կառուցվող ճանապարհահատվածի շինարարության մեջ են լայնորեն օգտագործում:

«Կան տվյալներ, որոնք ցույց են տալիս , թե ադրբեջանցիներն ինչպես են քանդում Հադրութի գերեզմանատները: Այս տեղեկություններն անհրաժեշտություն են առաջացնում, որ միջազգային հանրությունը ևս մշտադիտարկման առաքելություններ իրականացնի և տեղում ծանոթանա իրականությանը: Այն պետք է իրականացվի տարբեր պետական կառույցների կողմից: Ադրբեջանի կողմից իրականացվող հայկական մշակութային ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ նամակներ ենք ուղարկել միջազգային տարբեր կազմակերպությունների, ինչպես նաև հանդես եկել հայտարարություններով: Որոշ տեղաշարժեր կան: Դժբախտաբար, այս գործընթացը ժամանակատար և աշխատատար գործընթաց է, որպեսզի միջազգային կառույցները լիարժեք գործեն»,- ավելացրել է Բաբայանը:–0–

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:07
15 Հունվարի 2021
2021թ.–ին Արցախում առաջինը ծնվել է Մարիան. ռեպորտաժ փոքրիկ հրաշքի մասին (ՎԻԴԵՈ)
2021թ.–ին Արցախում առաջինը ծնվել է Մարիան. ռեպորտաժ փոքրիկ հրաշքի մասին. ՎԻԴԵՈ
00:51
21 Դեկտեմբերի 2020
Հրապարկվել են 70 օր անհայտության մեջ գտնվող զինծառայողների՝ Արցախ վերադարձի կադրերը (ՎԻԴԵՈ)
Հրապարկվել են 70 օր անհայտության մեջ գտնվող զինծառայողների՝ Արցախ վերադարձի կադրերը. ՎԻԴԵՈ
17:27
06 Հունիսի 2020
Արցախի և Հայաստանի միջև նոր մայրուղի է կառուցվում (ՎԻԴԵՈ)
Արցախի և Հայաստանի միջև նոր մայրուղի է կառուցվում. ՎԻԴԵՈ
11:24
23 Մայիսի 2020
Սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. ԱՀ նախագահ
Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար
18:20
01 Մայիսի 2020
Արցախում ևս մեկ քաղաքացի ապաքինվել է կորոնավիրուսից
Արցախում կորոնավիրուսից ևս մեկ քաղաքացի է ապաքինվել
22:47
19 Ապրիլի 2020
Մարդն իր գործն է անում. Արայիկ Հարությունյանը աշակերտի և ուսուցչի լուսանկար է հրապարակել կարանտինի պայմաններում (ՖՈՏՈ)
Ինչ օնլայն դասեր. Արայիկ Հարությունյանը աշակերտի և ուսուցչի լուսանկար է հրապարակել կարանտինի պայմաններում. ՖՈՏՈ
20:00
18 Ապրիլի 2020
No Corona. Արցախում դուրս են գրվել կորոնավիրուսից հետո առողջացած մայր և դուստր, նրանց դիմավորել են ծաղկեփնջերով (ՎԻԴԵՈ)
No Corona. Արցախում դուրս են գրվել կորոնավիրուսից հետո առողջացած մայր և դուստր, նրանց դիմավորել են ծաղկեփնջերով. ՎԻԴԵՈ
20:20
09 Նոյեմբերի 2019
2020թ.–ից Արցախը կունենա բջջային 2–րդ օպերատոր. Արցախի ու ՀՀ-ի միջև ռոումինգը կչեղարկվի
Լավ լուր. 2020թ.–ից Արցախը կունենա բջջային 2–րդ օպերատոր, Արցախի ու Հայաստանի միջև ռոումինգը կչեղարկվի։
11:44
14 Օգոստոսի 2019
Հայաստանը մոտ 2,9 մլրդ դրամ կտրամադրի Արցախին ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար. Փաշինյան
Հայաստանը մոտ 2,9 մլրդ դրամ կտրամադրի Արցախին ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար:
11:47
10 Օգոստոսի 2019
ՊԲ–ն բարելավում է սննդի որակն ու տեսականին. գործընթացին ծանոթացել է Արցախի պետական նախարարը
ՊԲ–ն բարելավում է սննդի որակն ու տեսականին. գործընթացին ծանոթացել է Արցախի պետական նախարարը: