ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Որևէ նման հնարավորություն գոյություն չունի, հայտարարեց Կվկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով ԼՂ–ում ՄԱԿ–ի խաղաղապահների տեղակայման հնարավորությունը։
Նրա խոսքով, իմաստ չկա հուսալու ՄԱԿ–ի ինչ–որ հերթական բանաձևի վրա։ Քաղաքագետը հիշեցրել է ՄԱԿ–ի 1993թ.–ի բանաձևի մասին, որը միշտ վկայակոչում էր Ադրբեջանը և որին ուշադրություն չէին դարձնում Հայաստանում։
«Ու՞ր կգան այդ դիտորդները, ի՞նչ ձևով, ինչպե՞ս նրանց կթողնի Ադրբեջանը; Դրա համար անհրաժեշտ է Ադրբեջանի թույլտվությունը։ Եվ դա նրանց ինչի՞ համար է հարկավոր։ Այդ ամենն անլուրջ է», – ասաց Իսկանդարյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության YouTube–յան ալիքով հեռարձակվող «Հատուկ կարծիք» հաղորդաշարի ընթացքում։
Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ ՄԱԿ–ի մանդատ ունեցող խաղաղապահները կկարողանան ապահովել կայունություն և անվտանգություն Ղարաբաղում։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում