415.63
4.18
390.04
+13
Եղանակը Երևանում
Հայ

ՌԴ ԱԳՆ-ն օգտակար է համարում ՄԱԿ-ի ներգրավվումը Արցախում ռուս խաղաղապահների մարդասիրական գործունեությանը

13:52
05 Օգոստոսի 2021

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի./Նովոստի Արմենիա/. ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է Ռուսաստանի դիրքորոշումը ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում:

Փաստաթղթի կետերից մեկը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակին:

«Առաջնահերթությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շրջանում իրադրության կարգավորմանն ուղղված ջանքերի շրջանակներում 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացումն է: Օգտակար ենք համարում ռուսական խաղաղապահ օպերացիայի իրականացման գոտում ՄԱԿ-ի գործակալությունների, մասնավորապես, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության (ՄԱԿ ՓԳՀ) ներգրավվումը մարդասիրական գործունեություն իրականացնելու գործում: Նրանց հնարավոր աշխատանքի պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի և Երևանի հետ»,-նշվում է փաստաթղթում, որը հրապարակվել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում:

Արցախյան պատերազմի մասին

2020 թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Ադրբեջանի զինված ուժերը, Թուրքիայի և նրա կողմից հավաքագրված օտարերկրյա վարձկանների ու ահաբեկիչների մասնակցությամբ, Արցախի դեմ ագրեսիա են իրականացրել ռազմաճակատում և թիկունքում՝ հրթիռահրետանային սպառազինության, ծանր զրահատեխնիկայի, մարտական ավիացիայի և արգելված զինատեսակների (կասետային ռումբեր, ֆոսֆորային զենք) կիրառմամբ: Հարվածները հասցվել են, այդ թվում՝ ՀՀ տարածքի քաղաքացիական և ռազմական օբյեկտներին:

2020 թ. նոյեմբերի 9-ին ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները հայտարարություն են ստորագրել Արցախում բոլոր ռազմական գործողությունները դադարեցնելու մասին: Ըստ փաստաթղթի, կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա: Ադրբեջանին են անցնում Շուշիի, Աղդամի, Քարվաճառի և Լաչինի շրջանները՝ բացառությամբ Ղարաբաղը Հայաստանին կապող 5 կիլոմետրանոց միջանցքի: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի երկայնքով, և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է ՌԴ խաղաղապահ զորակազմը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Ղարաբաղ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների, պատանդների և այլ անձանց,ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակում:

2021 թվականի հունվարի 11-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը, և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում չորս ժամ տևած բանակցությունների արդյունքում ստորագրեցին համատեղ հայտարարություն ՝ ուղղված տարածաշրջանի զարգացմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը:-0-

 

 


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:08
21 Դեկտեմբերի 2022
Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվելու ընթացքում Արցախում ծնվել է 26 երեխա
Արցախում 26 երեխա է ծնվել Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվելու ընթացքում  
11:01
26 Հուլիսի 2021
4կգ քաշով տղա. ռուսական խաղաղապահ զորակազմի բժիշկներն առաջին անգամ ծնունդ են ընդունել Արցախի Մարտակերտ քաղաքում (ՖՈՏՈ)
4կգ քաշով տղա. ռուսական խաղաղապահ զորակազմի բժիշկներն առաջին անգամ ծնունդ են ընդունել Արցախի Մարտակերտ քաղաքում.ՖՈՏՈ
14:07
15 Հունվարի 2021
2021թ.–ին Արցախում առաջինը ծնվել է Մարիան. ռեպորտաժ փոքրիկ հրաշքի մասին (ՎԻԴԵՈ)
2021թ.–ին Արցախում առաջինը ծնվել է Մարիան. ռեպորտաժ փոքրիկ հրաշքի մասին. ՎԻԴԵՈ
00:51
21 Դեկտեմբերի 2020
Հրապարկվել են 70 օր անհայտության մեջ գտնվող զինծառայողների՝ Արցախ վերադարձի կադրերը (ՎԻԴԵՈ)
Հրապարկվել են 70 օր անհայտության մեջ գտնվող զինծառայողների՝ Արցախ վերադարձի կադրերը. ՎԻԴԵՈ
17:27
06 Հունիսի 2020
Արցախի և Հայաստանի միջև նոր մայրուղի է կառուցվում (ՎԻԴԵՈ)
Արցախի և Հայաստանի միջև նոր մայրուղի է կառուցվում. ՎԻԴԵՈ
11:24
23 Մայիսի 2020
Սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. ԱՀ նախագահ
Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ սեպտեմբերի 1-ից Արցախում բարձրագույն կրթությունը կդառնա անվճար
18:20
01 Մայիսի 2020
Արցախում ևս մեկ քաղաքացի ապաքինվել է կորոնավիրուսից
Արցախում կորոնավիրուսից ևս մեկ քաղաքացի է ապաքինվել
22:47
19 Ապրիլի 2020
Մարդն իր գործն է անում. Արայիկ Հարությունյանը աշակերտի և ուսուցչի լուսանկար է հրապարակել կարանտինի պայմաններում (ՖՈՏՈ)
Ինչ օնլայն դասեր. Արայիկ Հարությունյանը աշակերտի և ուսուցչի լուսանկար է հրապարակել կարանտինի պայմաններում. ՖՈՏՈ
20:00
18 Ապրիլի 2020
No Corona. Արցախում դուրս են գրվել կորոնավիրուսից հետո առողջացած մայր և դուստր, նրանց դիմավորել են ծաղկեփնջերով (ՎԻԴԵՈ)
No Corona. Արցախում դուրս են գրվել կորոնավիրուսից հետո առողջացած մայր և դուստր, նրանց դիմավորել են ծաղկեփնջերով. ՎԻԴԵՈ
20:20
09 Նոյեմբերի 2019
2020թ.–ից Արցախը կունենա բջջային 2–րդ օպերատոր. Արցախի ու ՀՀ-ի միջև ռոումինգը կչեղարկվի
Լավ լուր. 2020թ.–ից Արցախը կունենա բջջային 2–րդ օպերատոր, Արցախի ու Հայաստանի միջև ռոումինգը կչեղարկվի։
11:44
14 Օգոստոսի 2019
Հայաստանը մոտ 2,9 մլրդ դրամ կտրամադրի Արցախին ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար. Փաշինյան
Հայաստանը մոտ 2,9 մլրդ դրամ կտրամադրի Արցախին ՊԲ զինթոշակառուների բնակարանային խնդիրները լուծելու համար:
11:47
10 Օգոստոսի 2019
ՊԲ–ն բարելավում է սննդի որակն ու տեսականին. գործընթացին ծանոթացել է Արցախի պետական նախարարը
ՊԲ–ն բարելավում է սննդի որակն ու տեսականին. գործընթացին ծանոթացել է Արցախի պետական նախարարը: