ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի./Նովոստի-արմենիա/. Լեհ բլոգեր Թոմաս Բուչեկը զգուշացնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանձնարարել է քանդել Արցախի խորհրդանիշը՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը:
«Ինձ հետ կապ է հաստատել Գերմանիայում բնակվող ադրբեջանցի ընդդիմադիր բլոգերը։ Ալիևը հրաման է տվել քանդել Արցախի խորհրդանիշը՝ «Մենք ենք, մեր սարերը», - գրել է Բուչեկը Facebook-յան իր էջում:
Նա կոչ է արել ՀՀ կառավարությանը միջոցներ ձեռնարկել հուշարձանը Տաթև տեղափոխելու ուղղությամբ:-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում