431.27
5.71
396.02
-1
Եղանակը Երևանում
Հայ

ԱՄՆ-ն ամենաբարձր մակարդակում ներգրավված և աջակցում է հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին. ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ (ՎԻԴԵՈ)

21:24
02 Դեկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Երևանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարության կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիկերը տեսաուղերձով է հանդես եկել՝ նշելով, որ պաշտոնը ստանձնելուց հետո սա իր երկրորդ այցն է Հայաստան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, տեսաուղերձում Ռիկերն ասում է, որ շարունակում է տպավորված լինել ընդհանուր ժողովրդավարական արժեքների նկատմամբ Հայաստանի հանձնառությամբ՝ ի հեճուկս երկրի առջև ծառացած մարտահրավերների:

«Այս հանձնառությունը ներկայացնում է Հայաստանի և ողջ Հարավային Կովկասի ապագան: Ես շնորհակալ եմ այն կարևոր ու արդյունավետ հանդիպումների համար, որ ունեցա կառավարության, մասնավորապես՝ վարչապետ Փաշինյանի, արտգործնախարար Միրզոյանի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի հետ այստեղ՝ Երևանում: Նմանօրինակ հանդիպումներ ունեցել եմ շաբաթվա սկզբում Բաքվում, ինչպես նաև Թբիլիսիում: Միացյալ Նահանգներն ամենաբարձր մակարդակում՝ ի դեմս պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի, ներգրավված է և աջակցում է հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին: Մենք հանձնառու ենք Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագայի ապահովմանը»,-ասում է նա:

Դիվանագետի համոզմամբ՝ շարունակական ուղիղ երկխոսությունը, այսինքն` ոչ թե ռազմական գործողությունը, այլ դիվանագիտությունը, առանցքային է խնդիրների կարգավորման և տևական խաղաղության հասնելու հարցում:

«Բոլորս էլ գիտակցում ենք, որ սա դյուրին չէ, սակայն ես ցանկանում եմ կրկնել պետքարտուղար Բլինքենի դիտարկումը արտգործնախարարներ Միրզոյանի և Բայրամովի հետ հանդիպման ժամանակ. նա ասաց՝ Միացյալ Նահանգները հանձնառու է անել ամեն ինչ՝ աջակցելու կայուն խաղաղության հաստատման ձեր ջանքերին»,-եզրափակում է խոսքը Ֆիլիպ Ռիկերը:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: