418.04
4.21
392.6
+13
Եղանակը Երևանում
Հայ

ԱԽ քարտուղարը նշել է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի հետ կապված հայկական կողմի մոտեցումը

15:13
19 Մայիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հայկական կողմի դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման վերաբերյալ երկու կողմի ներկայացրած  առաջարկների փաթեթը պետք է միացնել և դրա արդյունքում սկսել բանակցություններ՝ խաղաղության օրակարգի շուրջ:

Загружается новость ... "Лево"

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության նիստի հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

«Խաղաղության օրակարգի հետ կապված, բնականաբար, մեր մոտեցումն այն է եղել, որ Ադրբեջանի և Հայաստանի կողմից առաջարկված փաթեթները պետք է միացնել և դրա արդյունքում սկսել բանակցություններ՝ խաղաղության օրակարգի շուրջ: Մենք այս հարցը, բնականաբար, Բրյուսելում բարձրացրել էինք: Մեր տեսածն այն է եղել, որ Ադրբեջանի կողմից կա ընկալում, որ մենք պետք է առաջ շարժվենք: Բայց վերջին շրջանում նաև կան հրապարակային հայտարարություններ այս մասով»,- ասել է Գրիգորյանը:

ԱԽ քարտուղարը նշել է՝ հայկական կողմը խաղաղության օրակարգի շուրջ ինչ-որ պահի ընդհանուր հայտարարի գալու հույս ունի: «Քանի որ խաղաղության օրակարգը չի կարող միակողմանի լինել, խաղաղության օրակարգը պետք է երկկողմ լինի: Եվ այդ երկկողմ տրամաբանության մեջ պետք է ներառի այդ երկու առաջարկների փաթեթը, որը պետք է միացնել և այդ օրակարգով առաջ շարժվել»,-նշել է նա:

Գրիգորյանը հավելել է, որ կշարունակեն աշխատանքը:

«Մենք հենց սկզբից էլ հասկացել ենք, որ խաղաղության գործընթացը դժվար գործընթաց է, և շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ: Մեր օրակարգը շարունակում է նույնը մնալ, և փորձելու ենք առաջ շարժվել»,- եզրափակել է նա:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: