431.08
4.38
402.99
+7
Եղանակը Երևանում
Հայ

ԱՄՆ Պետդեպը ձեռնպահ է մնացել Արցախից 100 հազար հայերի տեղահանումը էթնիկ զտում անվանելուց

11:51
03 Հոկտեմբերի 2023
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ Պետդեպարտամենտը ձեռնպահ է մնացել Արցախից 100 հազար հայերի տեղահանումը Հայաստան էթնիկ զտում անվանելուց։

Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլերը ճեպազրույցում նշել է, որ Միացյալ Նահանգները լրջորեն է վերաբերվում էթնիկ զտումների, ցեղասպանության և այլ վայրագությունների մասին մեղադրանքներին։

«Մենք շփվում ենք տեղում (Արցախում)` այս իրավիճակի հետ կապված: Բայց ցեղասպանության կամ էթնիկ զտումների մասին որոշումը հիմնվում է փաստերի վրա հիմնված գործընթացի վրա», - ասել է նա։

Միլերը դժվարացել է ասել, թե Հայաստան մեկնած Արցախի 100 հազար էթնիկ հայերի քանի տոկոսն է ծրագրում ընդմիշտ մնալ այնտեղ, քանի՞ տոկոսը կարող է ցանկանալ վերադառնալ, եթե պայմանները թույլ տան։ «Մենք վերահաստատում ենք մեր կոչը՝ ստեղծելու անկախ միջազգային դիտորդական առաքելություն, որը կապահովի թափանցիկությունը և կհավաստիացնի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը, որ էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգությունը, ովքեր ցանկանում են վերադառնալ, պաշտպանված կլինեն», - ընդգծել է Միլլերը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը տվել է նման հավաստիացումներ:
Նրա խոսքով, ԱՄՆ-ը կարծում է, որ Արցախում պետք է ստեղծվի միջազգային դիտորդական առաքելություն, որը կերաշխավորեր տեղի բնակիչների իրավունքների պահպանումը։

Միլերը մեկնաբանել է նաև Արցախ այցելած ՄԱԿ-ի առաջին առաքելության զեկույցը։

«Մենք ողջունում ենք այս առաքելությունը: Մենք շարունակում ենք աշխատել մեր դաշնակիցների և գործընկերների հետ այն հարցի շուրջ, թե ինչպիսին պետք է լինի ավելի երկարաժամկետ առաքելությունը: Այսօր ես նոր տեղեկատվություն չունեմ այս հարցի վերաբերյալ», - եզրափակել է Պետդեպարտամենտի խոսնակը:

Նա նաև կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին վերադառնալ խաղաղ բանակցություններին՝ քննարկելու և ի վերջո լուծում գտնելու մնացած վիճահարույց հարցերի շուրջ։

ՄԱԿ–ի առաքելության մասին

Ստեփանակերտ այցելությունից հետո ՄԱԿ–ի տարածած հայտարարության համաձայն՝ քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ դպրոցների և հիվանդանոցների ոչնչացման նշաններ չեն եղել, թեև բոլոր խանութները փակ են։ Նշվում է, որ ՄԱԿ-ի թիմը «տեղական համայնքների ներկայացուցիչներից լսել է, որ Ղարաբաղում մնացել է 50-ից 1 հազար էթնիկ հայ» և «վերջին զինադադարից հետո խաղաղ բնակչության նկատմամբ բռնության մասին որևէ հաղորդում չի լսել»։

Այս առնչությամբ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ՄԱԿ-ի առաքելությունն ուշացել է։ «Այս պահին, ցավոք սրտի, այս առաքելության միակ արդյունքը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումների արձանագրումը»,- ասել է Միրզոյանը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: