426.35
7.46
407.95
+28
Եղանակը Երևանում
Հայ

Այդ օրը լինելու է իրենց վերջի սկիզբը և քաղաքական գերեզմանը. Իշխան Սաղաթելյանը փակագծեր է բացել

21:54
26 Մայիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Հունիսի 3-ին նրանք (ՔՊ խմբակցությունը) կամ կգան խորհրդարան, կասեն, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում կամ կգան, կստորագրեն այդ հայտարարությունը։

Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հայտարարել է  ԱԺ փոխխոսնակ, ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով հունիսի 3-ին նախատեսված ԱԺ արտահերթ նիստին, որի օրակարգում խորհրդարանական ընդդիմության հայտարարությունն է՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ  հարաբերություններ հաստատելու գործընթացների վերաբերյալ, հաղորդում է tert.am-ը։

«Այդ օրը մեր հասարակության այն հատվածը, որը դեռ մի նշույլ կասկած ունի, որ սրանք հայրենադավ են և երկիրը փորձում են տանել նոր կապիտուլյացիայի, դրանում կհամոզվեն։ Ես վստահ հայտարարում եմ՝ իրենք չունեն այդ համարձակությունը, վախենում են Ալիևից, որի հետ ունեն պայմանավորվածություններ և չեն ստորագրելու այդ հայտարարության տակ։ Եվ այդ օրը լինելու է իրենց վերջի սկիզբը և քաղաքական գերեզմանը», - ասել է Սաղաթելյանը։ 

Նա տեղեկացրել է, որ մայիսի 27-ին անհնազանդության ակցիաներ կլինեն նաև մարզերում, իսկ Երևանում հանրահավաք չի լինելու։ Մայիսի 28-ին հրավիրվում է  համապետական հանրահավաք, որից առաջ Սարդարապատից տեղի կունենա  ավտոերթ։ 

Սաղաթելյանը նաև հայտարարել է, որ մայիսի 28-ին միաժամանակ հանրահավաքներ տեղի կունենան Երևանում և Ստեփանակերտում:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: