431.27
5.71
396.02
-3
Եղանակը Երևանում
Հայ

Բաքուն պատասխանել է խաղաղության պայմանագրի շուրջ Երևանի առաջարկներին. Միրզոյան

09:52
29 Նոյեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ աշխատանքների ընթացքը:

«Ինչպես տեղյակ եք, մենք Ադրբեջանին ենք ներկայացրել մեր առաջարկները հարաբերությունների կարգավորման կամ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ և նախօրեին ենք միայն ստացել նրանց պատասխանները: Այսպիսով՝ քննարկումները շարունակվում են: Մենք հույս ունենք այս հարցում համաձայնության հասնել հնարավորինս շուտ, և այս գործընթացում կարևոր դերակատարություն կարող են ունենալ նաև մեր միջազգային գործընկերների միջնորդական ջանքերը», - ասել է Միրզոյանն «Արմենպրեսին»-ին տված հարցազրույցում:

Загружается новость ... "Лево"

Երևանի և Բաքվի առաջարկների ու խաղաղ բանակցությունների նախապատրաստման մասին

Այս տարվա գարնանը միջնորդները Հայաստանին են ներկայացրել Ադրբեջանի առաջարկները երկու երկրների միջև հարաբերությունների հաստատման հինգ հիմնական սկզբունքների շուրջ: Դրանք, մասնավորապես, ներառում են, պետական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, պետությունների կողմից միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայության փոխադարձ հաստատում և ապագայում նման պահանջներ չներկայացնելու պարտավորություն, ձեռնպահ մնալ միջազգային հարաբերություններում միմյանց անվտանգության սպառնալիքից, պետական սահմանի դելիմիտացիա և դեմարկացիա և դիվանագիտական հարաբերությունների հաստատում, տրանսպորտային կապերի բացում և այլ համապատասխան հաղորդակցությունների հաստատում:

Դրան ի պատասխան՝ հայկական կողմը հրապարակել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման իր 6 կետերը: Դրանցից մեկն այն է, որ «հայկական կողմի համար հիմնարար են Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորման հարցերը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը»: Հայկական կողմի կետերն անդրադառնում են այնպիսի հարցերին, ինչպիսիք են տարածքային պահանջները, Արցախի հայերի երաշխիքները, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարությունները, հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները:

Հայկական կողմի մոտեցումն այն է, որ այս երկու փաթեթները (5+6) պետք է միավորել և սկսել բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ՝ ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ լուծումը գտնելու համար:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: