425.62
4.27
394.46
+5
Եղանակը Երևանում
Հայ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պատրաստ են կազմակերպել Փաշինյան–Ալիև հանդիպումը

18:25
09 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ԵԱՀԿ Մինսկի խմբի համաախագահները հոկտեմբերի 7-ին և 8-ին Ժնևում խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փոխնախագահ Գիլլես Կարբոնյեի հետ, քննարկել հնարավոր դեէսկալացիոն և հումանիտար միջոցառումների հարցերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դրա արդյունքներով համանախագահները հայտարարություն են տարածել: Նշվում է, որ հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

«Բոլոր մասնակիցները շեշտել են իրենց աշխատանքներն իրականացնելու համար միջազգային մարդասիրական կազմակերպությունների լիակատար, անարգել մուտքի կարևորությունը:  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վերջին կառուցողական հանդիպման լույսի ներքո համանախագահները ողջունել են Ադրբեջանի կողմից մեկ հայ զինծառայողի ազատ արձակումը, ինչպես նաև քննարկել հնարավոր դեէսկալացիոն և հումանիտար միջոցառումները, այդ թվում `  պահվող անձանց, անհետ կորածների և բոլոր տեղահանվածների վերադարձի վերաբերյալ: Համանախագահներն ընդգծել են կողմերի հետ աշխատանքը շարունակելու իրենց մտադրությունը»,-ասված  է հայտարարությունում:

Համանախագահները դրական են ընդունել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրապարակային հայտարարությունները, որոնք արտահայտում են համանախագահների հովանու ներքո միմյանց հետ հանդիպելու իրենց սկզբունքային  պատրաստակամությունը:

«Համանախագահները անհամբերությամբ սպասում են կողմերի ներգրավմանը՝ քննարկելու նման հանդիպման մանրամասները և կրկնում են մոտ ապագայում տարածաշրջան այցելելու պատրաստակամությունը `քննարկելու գործընթացի հաջորդ քայլերը»,-նշել են համանախագահները:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: