431.95
7.72
408.39
+31
Եղանակը Երևանում
Հայ

ԵԽԽՎ նիստում ներկայացվել է «Կրոնական գործոնի ռազմականացումը և դրա հնարավոր հետևանքները Եվրոպայի ժողովրդավարական անվտանգության համար» զեկույցի նախագիծը

13:56
29 Ապրիլի 2022

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ Սոցիալական հարցերի, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի անդամ Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում ներկայացրել է «Կրոնական գործոնի ռազմականացումը և դրա հնարավոր հետևանքները Եվրոպայի ժողովրդավարական անվտանգության համար» զեկույցի նախագիծը։

Ստորև ներկայացնում ենք նախագիծը և ԵԽԽՎ նախագահ Թինի Կոքսին, ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Բուրիչին և մի շարք այլ պաշտոնյաների ուղղված ուղեկցող նամակը։

Հեղինակները դիմում են ՀՀ փորձագիտական և մասնագիտական շրջանակներին՝ ներկայացնելու իրենց առաջարկները՝ զեկույցը լրամշակելու և առավել ամբողջական դարձնելու համար։

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին իմ անմիջական մասնակցության դեմ Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների կողմից մոտ ութ ամիս շարունակ կիրառված անօրինական խոչընդոտներից հետո ես վերջապես հնարավորություն եմ ստացել մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2022 թ. գարնանային նստաշրջանի աշխատանքներին` ի մասնավորի իմ երկրին և անդամ պետությունների համայնքին մասնագիտական փորձս ծառայեցնելու հաստատակամությամբ` կիսելով կազմակերպության արժեքներն ու նպատակները։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մասնագիտական համայնքի կարողությունների համատեղությամբ հեղինակված այս զեկույցը, որը վերնագրված է «Կրոնական գործոնի ռազմականացումը և դրա հնարավոր հետևանքները Եվրոպայի ժողովրդավարական անվտանգության համար»։

Սույն զեկույցի նպատակն է Եվրոպայի խորհրդի ուշադրությունը սևեռել երկու անդամ պետությունների` Ադրբեջանի և Թուրքիայի այն քաղաքականության վրա, որը նպատակ է հետապնդում չարաշահելու կրոնական գործոնն ու այն իբրև զենք կիրառելու ոչ միայն Հայաստանի ու հայ ժողովրդի, այլև՝ այլ եվրոպական երկրների դեմ` փորձելով ստեղծել ազդեցության նոր լծակներ եվրոպական ժողովրդավարությունների նկատմամբ։

Այսպիսի պետական քաղաքականության դրսևորումներ եղել են ոչ միայն Արցախի Հանրապետության հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված և Թուրքիայի կողմից աջակցություն ստացած 44-օրյա պատերազմի ընթացքում, այլև դրանք տարբեր ձևերով իրականացվել են այլ եվրոպական պետությունների նկատմամբ։
Ավելին` պատերազմների և էթնիկ կոնֆլիկտների ընթացքում շատ հաճախ ականատես ենք եղել պատմական ժառանգության հուշարձանների ոչնչացման դեպքերի՝ բնիկ ժողովուրդների մշակույթը, նրանց ինքնությունն ու գոյության հետքն առհասարակ արմատախիլ անելու նպատակով։

Վեհաժողովի ուշադրությունը նախորդ տարիներին հազվադեպ է կենտրոնացվել այն առանձնահատուկ հանգամանքի վրա, որ որոշ անդամ-պետությունների կառավարություններ ոչ միայն փորձեր են կատարում՝ կրոնական երանգ հաղորդելու էթնիկ բնույթի հակամարտություններին, այլ նաև հաճախ օգտագործում են կրոնն իբրև գործիք` Եվրոպայի բազմէթնիկ պետություններում քաղաքական բնույթի միջամտությունների համար։ Վերջինիս նպատակն է մարդկանց տարբեր խմբերին միմյանց դեմ տրամադրելն ու կրոնական գործոնով պայմանավորված բախումներ հրահրելը։ Քրիստոնյա և մահմեդական ինքնությունների նման հակադրությունը, որ փորձում են սադրել որոշ կառավարություններ, նաև՝ կրոնական հողի վրա «ուրիշ» կամ «տարբեր» ինքնություն ունեցող մարդկանց նկատմամբ միասնական գործողություններ քարոզելու ինչ-որ համատեղ ջանքերը կարող են հեռուն գնացող հետևանքներ ունենալ Եվրոպայում ժողովրդավարական անվտանգության և օրենքի գերակայության տեսանկյունից` ստեղծելով նոր բաժանարար գծեր և սասանելով բազմէթնիկ անդամ-պետությունների սոցիալական ու հանրային համերաշխությունը։

Կից ներկայացնելով զեկույցի նախնական տարբերակը` զեկույցի հեղինակները Խորհրդարանական վեհաժողովին ու Եվրոպայի խորհրդին հրավիրում են ընդհանուր առմամբ մասնակից լինել այս աշխատանքին և համատեղ լրամշակել սույն ուսումնասիրությունը` հույս ունենալով, որ այն օգտակար կլինի Վեհաժողովի համար` ուրվագծվող խիստ մտահոգիչ միտումների զարգացումը կանխարգելելու նպատակով քաղաքականություն մշակելու տեսանկյունից։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: