425.62
4.27
394.46
+2
Եղանակը Երևանում
Հայ

Էրդողանը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ կոչ է արել «անցյալի վերքերը միասին բուժել ու միասին կառուցել ապագան»

19:53
24 Ապրիլի 2022

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին, որում հերթական անգամ խուսափել է պատմական իրողությունն իր իրական անունով կոչելուց և 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված մեծագույն ոճրագործությունը ներկայացրել է որպես Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած ցավալի իրողություն։

Загружается новость ... "Лево"

«Այսօր դուք հավաքվել եք Ստամբուլի Հայոց պատրիարքարանի հարկի տակ՝ ոգեկոչելու Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում իրենց կյանքը կորցրած օսմանցի հայերի հիշատակը։ Ես ևս մեկ անգամ հարգանքով ոգեկոչում եմ զոհված օսմանցի հայերին և իմ անկեղծ վշտակցություն հայտնում նրանց ողջ մնացած բարեկամներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնավորապես ասվում է Էրդողանի ուղերձում։

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե Առաջին աշխարհամարտի հետ համընկան Օսմանյան կայսրության վերջին տարիները, որոնք «միլիոնավոր օսմանցի զավակների համար տառապանքներով լի ժամանակաշրջան էին»:

Էրդողանը կոչ է արել «անցյալի վերքերը միասին բուժել և մարդկային կապերն էլ ավելի ամրապնդել» ու «միասին կառուցել ապագան»:

«Մեր հարևան Հայաստանի հետ այս նպատակով դրական գործընթաց ենք սկսել: Գիտեմ և շատ կարևորում եմ այն հանգամանքը, որ կարգավորման գործընթացին անկեղծորեն աջակցում են նաև մեր հայկական ծագումով քաղաքացիները, որոնք կողմ են 2 հարևան երկրների միջև սերտ համագործակցությանը»,- հայտարարել է Էրդողանը՝ ակնկալելով, որ Թուրքիայի հայ համայնքը ևս մասնակցություն կունենա այս գործընթացին։-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: