425.62
4.27
394.46
+3
Եղանակը Երևանում
Հայ

Guardian–ը հայտնում է Ալիևի մասնակցությամբ կասկածելի գործարքների մասին, որոնք կապված են Եղիսաբեթ II–ի ունեցվածքի հետ

12:05
04 Հոկտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Crown Estate ընկերությունը, որը կառավարում է բրիտանական թագավորական ընտանիքի անշարժ գույքը, կստուգի ընտանիքի կողմից իրականացված գործարքը, որն իբր կապված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին նախօրեին հայտնել է The Guardian թերթը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

The Guardian–ի տվյալներով, Crown Estate–ը ձեռք է բերել 66մլն ֆունտ ստերլինգի (մոտ 90մլն դոլար) լոնդոնյան սեփականություն իբր Ալիևի հետ փոխկապակցված ընկերությունից։

Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը (ICIJ) նախօրեին հրապարակել է մոտ 11,9մլն դոլարի քաղվածքներ համաշխարհային մի շարք քաղաքական գործիչների օֆշորային հաշիվների տվյալներով։ The Guardian–ի հաղորդմամբ, Pandora Papers անվանումը կրող հոդվածում կան տեղեկություններ այն մասին, որ Ադրբեջանի ընտանիքի անդամներն ու մտերիմները վերջին 15 տարում Միացյալ Թագավորությունում ձեռք են բերել 400մլն ֆունտ ստերլինգի (542մլն դոլար) անշարժ գույք։ Հրատարակության տվյալներով, Crown Estate–ը 2018թ.–ի օգոստոսին Լոնդոնի Քոնդուիթ սթրիթ փողոցում ձեռք է բերել օֆիսային գրասենյակ Hiniz Trade & Investment օֆշորային ընկերությունից, որի սեփականատերն իբր սկզբում եղել է Ալիևի դուստրը` Արզու Քուրբանովան, իսկ հետո նրա պապը` Արիֆ Փաշաևը։ Նշվում է, որ այդ գործարքով անշարժ գույքի սեփականատերերը վաստակել են 31մլն ֆունտ ստերլինգ (մոտ 42մլն դոլար)։

«Ձեռքբերման (շինության) գործարքից առաջ մենք իրականացրել ենք ստուգումներ` Միացյալ Թագավորության օրենսդրության պահանջներին համապատասխան։ Այդ պահին չենք հայտնաբերել որևէ պատճառ, որպեսզի այդ գործարքը չավարտվեր։ Հաշվի առնելով նշված հնարավոր մտահոգությունները` մենք ուսումնասիրում ենք այդ հարցը», – The Guardian–ը մեջբերում է Сrown Estate–ի ներկայացուցչի խոսքերը։ Թագավորական անշարժ գույքի մասշտաբային պորտֆելի արժեքը, որը ներառում է գրասենյակային և բնակելի շինություններ, գերազանցում է 15մլրդ ֆունտ ստերլինգը (20,3մլն դոլար)։

Միջոցների ծագումը

Ինչպես նշում է The Guardian–ը, դոսիեում չկան տեղեկություններ Hiniz Trade & Investment–ի միջոցների ծագման մասին։ Հրատարակությունը կարծում է, որ գործարքն իրականացնելիս Crown Estate–ը պետք է ավելի ուշադիր ուսումնասիրեր այդ հարցը` հաշվի առնելով «Ալիևի և նրա ընտանիքի անդամների դեմ կոռուպցիայի մեղադրանքները մանրամասն ուսումնասիրելու անհրաժետության մասին» Եվրախորհրդարանի բանաձևը։

Կոնսորցիումի տվյալներով, դոսիեում նշվում է, որ Ալիևի հետ իբր կապված ընկերություններին են պատկանում լյուքս դասի բնակելի համալիրներ Լոնդոնի Քենսինգթոն շրջանում, ինչպես նաև մի քանի բնակարաններ Նայթսբրիջ շրջանում գտնվող մեկ այլ էլիտար բնակելի տանը։ BBC կորպորացիան հաղորդում է, որ ընկերությունները, որոնք իբր կապ ունեն Ալիևի հետ, Մեծ Բրիտանիայում ընդհանուր առմամբ ձեռք են բերել անշարժ գույքի 17 օբյեկտ, ընդ որում նրանցից մեկն իբր գրանցվել է Ադրբեջանի նախագահի որդու` Հեյդար Ալիևի անունով։

Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչները չեն պատասխանել թերթի հարցերին, նշվում է հոդվածում։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: