425.62
4.27
394.46
+5
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀԿ–ն հայտարարություն է տարածել նախօրեին տեղի ունեցած ձերբակալությունների կապակցությամբ

13:22
20 Փետրվարի 2021

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. ՀՀԿ ԳՄ–ն հայտարարություն է տարածել նախօրեին տեղի ունեցած ձերբակալությունների կապակցությամբ։

Նշենք, որ նախօրեին ԱԱԾ–ն բերման է ենթարկել ու ձերբակալել քաղաքական վերլուծաբան, «Քառյակ մեդիա» մեդիոհոլդինգի համահիմնադիր Կարեն Բեքարյանին ու ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին։ Նրանց մեղադրանք է առաջադրվել 3 հոդվածներով` ազգային, ռասայական թշնամանք տարածելու հրապարակային կոչեր, թշնամանք հարուցելը ինչ-որ շերտերի նկատմամբ և ռազմական դրության ժամանակ տեղեկատվության տարածման կանոնների խախտում։

«Երկու հայկական պետություններն ազգային աղետի հասցրած, Արցախյան վերջին պատերազմի արդյունքում խայտառակ պարտության միակ պատճառ հանդիսացող կապիտուլյանտ իշխանությունը, շարունակելով հայ ժողովրդի հայրենազրկման և պետականազրկման հանցավոր քաղաքականությունը, համառ, բայց ապարդյուն ջանքեր է գործադրում կեղծ քրեական գործերի, սին մեղադրանքների, ուժային ռեսուրսի ապօրինի գործադրման միջոցով հայ ժողովրդին արժանապատվության և արդարության համար պայքարի վճռականությունից, հույսից և կամքից զրկելու համար։ Այս համատեքստում ենք դիտարկում երեկ Ազգային Անվտանգության ծառայության կողմից իրենց ընդդիմադիր և ազգային հայացքներով հայտնի մի շարք հասարակական, հանրային, մտավորական և փորձագիտական շրջանակների գործիչների հանդեպ ապօրինի և շինծու քրեական գործեր հարուցելու փաստը։ Այս ամենը կատարվում է երկրում անհեթեթ պատճառաբանությամբ մինչ այսօր գործող ռազմական դրության պայմաններում, որն, ըստ միջազգային գնահատականների, նպատակ ունի ճնշելու հակակառավարական ցույցերը և ազատազրկելու ընդդիմադիր գործիչներին», – նշվում է ՀՀԿ–ի հայտարարության մեջ։

Տվյալ ձեռագիրը քաղաքական հետապնդումների նոր ալիքի վկայությունն է, որով ազգակործան իշխանությունները փորձում են խուսափել ժողովրդի արդար ցասումից ևւ վերահաս արդարադատությունից։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը.

1. Խստորեն դատապարտում է ուժային կառույցների միջոցով երկրում քաղաքական հետապնդման բոլոր դեպքերը։

2. Ափսոսանք է հայտնում, որ Ազգային Անվտանգության ծառայությունը շեղվել է իր բուն առաքելությունից և դարձել է «անհեթեթ խզբզանքի» գրպանային կամակատարը։

3. Պահանջում է անհապաղ չեղարկել ռազմական դրությունը և երկրում ապահովել մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների ամբողջական ծավալը։

4. Վերահաստատում է հետևողական քաղաքական պայքարի իր հանձնառոււթյունը։

5. Կոչ է անում բոլորին միանալ Հայրենիքի փրկության շարժման պայքարին և ակտիվ մասնակցություն ունենալ այսօրվա հանրահավաքին։

6. Հայտարարում է, որ երկրում առկա և հետագա բոլոր բացասական զարգացումների միակ պատասխանատուն գործող ապազգային և կործանարար իշխանությունն է։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: