416.73
4.22
388.6
+15
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն առաջիկայում կսկսեն առարկայական բանակցությունններ խաղաղության պայմանագրի տեքստի մշակման շուրջ. Փաշինյան

21:50
30 Սեպտեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն առաջիկայում կսկսեն առարկայական բանակցությունններ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի արդեն տեքստի մշակման շուրջ: Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում:

«ԱԳ նախարարը հոկտեմբերի 2-ին մեկնելու է և առաջիկա օրերին հանդիպում է ունենալու Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, որտեղ պետք է սկսվեն առարկայական բանակցությունններ խաղաղության պայմանագրի արդեն տեքստի մշակման շուրջ: Այս օրերին շատ է քննարկվում՝ վայ ստորագրեց, վայ, ստորագրելու է, վայ, չի ստորագրի: Տպավորություն է ստեղծվում, որ ստորագրման համար նախապատրաստված թուղթ կա սեղանին և հիմա խնդիրն այն է՝ ստորագրում ենք, թե ոչ: Եթե այդպես լիներ, շատ լավ կլիներ: Խնդիրն այն է, որ այս պահին սեղանին ոչ մի ստորագրման փաստաթուղթ չկա: Եթե լիներ, կնշանակեր, որ կարողացել ենք հասնել մի տեքստի, որի շուրջ մտածելու բան կա՝ ստորագրենք, թե ոչ», - նշեց Փաշինյանը:

Նրա խոսքով, խաղաղության պայմանագրի մասով այս պահին ոչ մի տեքստ չկա, ԱԳ նախարարները հոկտեմբերի 2-ին պետք է առարկայական քննարկում սկսեն խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ: Մինչ այս պահը չի եղել սեղանին դրված որևէ տեքստ:

«Առարկայական տեքստ եղել է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ, բայց դա էլ մենք ենք պատրաստել մի քանի տարբերակ: Բնականաբար, մենք մեր պատրաստած տեքստը պատրաստ ենք ստորագրել: Ցավոք դա պատրաստ չի ստորագրել Ադրբեջանը: Մենք փորձում ենք մեզ համար ընդունելի այնպիսի տեքստեր գտնել, որ նաև ընդունելի կլինի դիմացինի կողմից: Եթե սեղանին խաղաղության փաստաթուղթ լինի, կնշանակի շատ մոտ ենք խաղաղությանը», - ասաց Փաշինյանը:
Նշենք, որ հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: