431.95
7.72
408.39
+32
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանում չկան և չեն կարող լինել որևիցե «անկլավներ». քաղաքագետը կասկածի տակ է դրել Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման գոյության իրավունքը

13:32
20 Մայիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանն իր Telegram ալիքում վերլուծել է Բաքվի բարբարոսական վարչախմբի տարբեր ներկայացուցիչների կողմից, այսպես կոչված, «անկլավների» վերաբերյալ ագրեսիվ հայտարարությունները։

Ստորև ներկայացնում ենք Ոսկանյանի գրառումն ամբողջությամ.

«Բաքվի բարբարոսական վարչախմբի տարբեր ներկայացուցիչների կողմից, այսպես կոչված, «անկլավների» վերաբերյալ ագրեսիվ հայտարարությունները և Երևանի կոլաբորացիոնիստական վարչախմբի լռությունը կամ կիսաձայն, վախվորած ու հակասական արձագանքները կասկած չեն թողնում, որ Ադրբեջան հորջրորջվող արհեստածին կազմավորման հիմնական նպատակը Հայաստանն աշխարհագրական և աշխարհաքաղաքական «անդամալույծ» դարձնելն է, որը կզրկվի պայքարելու կամքից և հնարավորություններից։

Հայաստանի սրբազան հողի նկատմամբ թշնամու սողացող ագրեսիան ու լկտի հռետորաբանությունը և դրանց համար իբր պատմական, իրավական կամ այլ «հիմքերի» առաջքաշումն ունի ռազմավարական շատ թափանցիկ և հստակ նպատակ՝ կտրել մեր պետության համար կենսական նշանակության կապը դեպի հյուսիս՝ Վրաստան ու Ռուսաստան և հարավ՝ Իրան, այդպիսով Հայաստանն իսկ իր ամբողջության մեջ վերածելով «անկլավի» թուրք-ադրբեջանական փաստացի միասնական աշխարհաքաղաքական տարածքից ներս, ինչը մեր պետությունը լավագույն դեպքում կվերածի ազգագրական ռեզերվացիայի ինչ-որ «Էրմանիստան» ցուցանակով։

Ըստ այդմ, շատ հստակ և կտրուկ պետք է արձանագրվի և սահմանվի, որ Հայաստանում չկան և չեն կարող լինել որևիցե «անկլավներ» և ընդհանրապես կասկածի տակ դրվի Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման գոյության իրավունքն իսկ, քանզի այն իրականում թուրքական ծավալապաշտության հետևանք թարախապալար է, տեղաբնիկ հինավուրց ժողովուրդների բանտ, բարբարոսական գոյացություն և բացառապես էներգակիրների փողերով պահպանվող ժառանգական բռնապետություն, որը խաթարում է Հարավային Կովկասի ոչ միայն քաղաքական, այլ նաև քաղաքակրթական բնականոն զարգացումը և առաջընթացը»։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: