431.95
7.72
408.39
+32
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը Թուրքիային առաջարկ է ներկայացրել, սահմանները կբացվե՞ն. ԱԳՆ–ն մեկնաբանում է

11:58
15 Ապրիլի 2022

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանը թուրքական կողմին առաջարկել է առաջին փուլով բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը` արձագանքելով համարձակ քայլերի անհրաժեշտության մասին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարությանը։

«Մենք թուրքական կողմին առաջարկել ենք առաջին փուլով բացել ցամաքային սահմանը դիվանագիտական անձնագրեր կրող անձանց համար, սակայն թուրքական կողմը հապաղում է: Կարծում ենք՝ սա փոքր, բայց առարկայական, կարևորը՝ տրամաբանական քայլ կլինի: Հույս ունենք՝ հնարավոր կլինի այս հարցում հասնել արդյունքի», – նշել է Հունանյանը` հավելելով, որ հայկական կողմը լիովին համամիտ է համարձակ քայլեր կատարելու անհրաժեշտության հետ։

Հունանյանի խոսքով, Հայաստանը բազմիցս ցույց է տվել առաջ շարժվելու պատրաստակամությունը, այդ թվում՝ Անթալիայի դիվանգիտական ֆորումին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ, տնտեսական էմբարգոյի վերացմամբ։

«Հայաստանի ու Թուրքիայի միջև ավիաչվերթների վերականգնումը նույնպես երկկողմ կարևոր քայլ էր: Համոզված ենք, որ առաջ շարժվելու միակ ճանապարհը ենթադրում է շարունակական հստակ քայլեր», – նշել է Հունանյանը։ 

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս ԱԺ–ում հայտարարել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի «լճացման» հավանականության մասին, եթե արագ արդյունքներ չգրանցվեն։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: