431.08
4.38
402.99
+8
Եղանակը Երևանում
Հայ

Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)

16:05
26 Սեպտեմբերի 2023
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը։

«Ադրբեջանցիներն իրենք չգիտեն, թե որքան հեռու կգնան։ Այսօրվա նպատակն Արցախի էթնիկ զտումն է։ Հաջորդ նպատակը նրանց ընկալմամբ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն է»։ Հետո չգիտեմ, կտեսնենք, թե նրանք որքան սահմանափակված կլինեն ինչ–որ բանով», – ասաց Իսկանդարյանը «Նովոստի–Արմենիա» գործակալության YouTube–յան ալիքով հեռարձակվող «Հատուկ կարծիք» հաղորդաշարի ընթացքում։

Նա նշեց, որ այդ գործընթացները կլինեն ավելի բարդ, քանի որ Հայաստանը միջազգայնորեն ճանաչված պետություն է։

«Բայց ես գիտեմ շատ ճանաչված պետություններ` Սիրիայից մինչև Ուկրաինա, որոնց չօգնեց միջազգային ճանաչվածությունը։ Դա, թերևս, հնարավոր է, բայց չեմ կարծում, որ հավանականությունը չափազանց բարձր է», – ասաց Իսկանդարյանը։

Նա կոչ արեց ամբողջությամբ չբացառել նման հնարավորությունը` հույս դնելով արևմտյան պետությունների երաշխիքների վրա և նշելով, որ դա միամտություն է։–0–




Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: