416.73
4.22
388.6
+11
Եղանակը Երևանում
Հայ

Լավրովը հայտնել է ՀՀ–ում ամերիկյան կենսալաբորատորիաների մասին. անհրաժեշտ է համոզվել, որ չկա ռազմական բաղադրիչ

14:19
27 Մայիսի 2022
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ–ի կողմից ֆինանսավորվող կենսալաբորատորիաները գտնվում են Հայաստանի, Ղազախստանի և Կենտրոնական Ասիայի երկրների տարածքում, Մոսկվայում քննարկվում է այդ խնդիրն իր հարևանների հետ ինչպես երկկողմ հիմքով, այնպես էլ ՀԱՊԿ–ի մասով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը RT Arabic–ին տված հարցազրույցում, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Նման (կենսաբանական) լաբորատորիաներ կան Հայաստանում, Ղազախստանում և Կենտրոնական Ասիայի երկրներում։ Մենք այդ երկրների հետ երկկողմ սկզբունքներով և ՀԱՊԿ–ի գծով դիտարկում ենք այդ խնդիրները։ ՀԱՊԿ գրեթե բոլոր երկրների և ԱՊՀ մյուս երկրների հետ կնքում ենք կամ արդեն կնքել ենք կամ պատրաստվում ենք կնքել փոխգործակցության հուշագրեր կենսաբանական անվտանգության մասով, որոնք նախատեսում են փոխադարձ տեղեկատվություն այն մասին, թե ինչպես են զարգանում կենսաբանական ծրագրերը յուրաքանչյուր երկրում», – ասել է Լավրովը։

Նրա խոսքով, կարևոր է թափանցիկությունը, որը թույլ է տալիս համոզվել, որ այդ ծրագրերը չունեն ռազմական տարր, քանի որ դա արգելված է Կենսաբանական և թունավոր զենքի արգելման կոնվենցիայով։

«Այդ հուշագրերը նախատեսում են փոխադարձ այցելություն և ծանոթություն լաբորատորիաների գործունեությանը։ Բացի այդ, նշված է, որ մեր կողմերից յուրաքանչյուրի կենսաբանական օբյեկտներում չպետք է լինի ցանկացած երրորդ կողմի ռազմական ներկայացուցիչ» – ավելացրել է Լավրովը։

2019թ.–ին հաղորդվում էր, որ ռուսական մասնագետներին, այդ թվում` զինվորականներին, կերաշխավորվի հասանելիություն Հայաստանում գտնվող կենսալորատորիաներ, որոնք ստեղծվել են Պենտագոնի փողերով։ 2021թ.–ի մայիսին Հայաստանն ու Ռուսաստանը կնքել են համապատասխան հուշագիր կենսաբանական լաբորատորիաների մասին։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: