414.38
6.73
406.61
+27
Եղանակը Երևանում
Հայ

Լավրովը կայցելի Երևան

20:24
03 Հունիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Երևանում կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։ Այս մասին ուրբաթ հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Հանդիպման մասնակիցները պետք է ամփոփեն ՀԱՊԿ շրջանակում բազմակողմ համագործակցության արդյունքները և քննարկեն հետագա փոխգործակցության հեռանկարները: Միջոցառման ընթացքում նախատեսված է մտքերի խորը փոխանակում միջազգային, տարածաշրջանային իրավիճակի և կազմակերպության անդամների անվտանգության վրա դրա ազդեցության վերաբերյալ»,- ասաց Զախարովան։

Կողմերը կքննարկեն նաև ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող հարցեր։ Ակնկալվում է, որ կստորագրվի ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչների խորհրդակցությունների պլանը 2022-2024 թվականների արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության հարցերի շուրջ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: