416.73
4.22
388.6
+16
Եղանակը Երևանում
Հայ

Լավրովը մեկնաբանել է Էրդողանի «թուրքական աշխարհի քարտեզը». դրա վրա նշված են ՌԴ- ի գրեթե 20 սուբյեկտներ

17:08
01 Դեկտեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանը կարող է ներկել գրեթե բոլոր տարածաշրջանները՝ աշխարհի քարտեզի վրա նշելով իր ազգակիցների բնակության վայրերը, ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ՝ «թուրքական աշխարհի քարտեզը», որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ստացել է որպես նվեր։

Ավելի վաղ, ինչպես գրում է «Վեստի»-ն, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ափսոսանք է հայտնել, որ թուրքական աշխարհի քարտեզի վրա, որը նվիրել են Էրդողանին, չկա մեծ կարմիր աստղ Ալթայում, որը թուրքական աշխարհի պատմական կենտրոնն է:

«Ազգակիցների հետ կապի մեջ ոչ մի ամոթալի բան չկա։ Մենք նույնպես կարող ենք քարտեզ ներկել. դա կլինի ողջ հետխորհրդային տարածքը, Եվրոպայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի երկրները, Իսրայելը, որտեղ բնակվում են բազմաթիվ ռուսներ»,- հայտարարել է Լավրովը՝ ելույթ ունենալով Դաշնության խորհրդում:

Էրդողանը քարտեզը նվեր է ստացել «Ազգային շարժում» ազգայնական կուսակցության ղեկավար Դևլեթ Բահչելիից, որի կարծիքով թուրքական աշխարհում ներառված են Ռուսաստանի հարավի, Արևելյան Սիբիրի մի հատվածը (ՌԴ-ի շուրջ 20 շրջան), հետխորհրդային երկրները, Իրանի, Մոնղոլիայի մի մասը, Չինաստանի Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանը, Ադրբեջանը:

Բահչելին Twitter-ում արդեն հրապարակել է Էրդողանի լուսանկարը՝ քարտեզով:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: