425.62
4.27
394.46
+5
Եղանակը Երևանում
Հայ

Զախարովա. ՌԴ-ն մտահոգված է լարվածության աճով և Ղարաբաղում միջադեպերի թվի ավելացմամբ

15:14
23 Մարտի 2023
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Մոսկվայի անհանգստությունն է հայտնել թշնամական հռետորաբանության աճի, Լեռնային Ղարաբաղում միջադեպերի աճի և այն բանի կապակցությամբ, որ կողմերը պատրաստ չեն փոխզիջումներ փնտրել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցով:

«Մենք ելնում ենք նրանից, որ խաղաղ գործընթացն այլընտրանք չունի: Մենք դրանում վճռական ենք և վերահաստատում ենք մեր դիրքորոշումը: Կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել հայտարարություններում, գործողություններում, վերսկսել բանակցությունները հայ-ադրբեջանական հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղիներով, այդ թվում՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաարգելափակումը, սահմանի դելիմիտացիան, խաղաղության պայմանագրի պատրաստումը, հասարակական գործիչների, խորհրդարանականների հանդիպման անցկացումը և այլն», - ասել է Զախարովան ճեպազրույցի ժամանակ:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
01:39
30 Հոկտեմբերի 2019
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ քվեարկեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին
405` կողմ, 11`դեմ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։
14:42
20 Սեպտեմբերի 2019
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Սարգսյանին
Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
17:21
19 Մարտի 2019
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել
Երևանը Եվրոպայի հրապարակ կունենա. Ավագանին որոշում է կայացրել: