548.74
6.28
481.52
-6
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում կանցկացվեն հինգ նոբելյան մրցանակակիրների աննախադեպ վարպետության դասեր

15:49
11 Ապրիլի 2016

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում ապրիլի 12-ին կանցկացվեն հինգ նոբելյան մրցանակակիրների աննախադեպ վարպետության դասեր, երկուշաբթի լրագրողներին ասաց Մ. Հերացու անվան ԵՊԲՀ ռեկտոր Միքայել Նարիմանյանը:

«Նոբելյան օրերը» կանցկացվեն Երևանում ապրիլի 11-16-ը` ԵՊԲՀ-ի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնությամբ: «Նոբելյան օրերին» կմասնակցեն հետևյալ մրցանակակիրները` կենսաբաններ Աարոն Չիխանովերը (Իսրայել), Ադա Յոնաթը (Իսրայել), քիմիկոս և ֆիզիկոս Դեն Շեխտմանը (Իսրայել), պաթոլոգ Ռոբին Ուորենը (Ավստրալիա) և քիմիկոս Էյ-Իշի Նեգիշի (Ճապոնիա):

«Հինգ նոբելյան մրցանակակիրները դասախոսություններ կկարդան, կանցկացնեն քննարկումներ այն ոլորտներում, որոնց համար արժանացել են Նոբելյան մրցանակի: Ես հույս ունեմ, որ այս ամենը մեր գիտնականներին հնարավություն կտա հետագայում ներառվել նրանց հետազոտական խմբերում և նույնիսկ անձամբ հավակնել այդ պատվավաոր մրցանակին», - ասաց Նարիմանյանը:

Նրա խոսքով, «Նոբելյան օրերի» կազմակերպիչները կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի նոբելյան մրցանակակիրները հետաքրքրվեն Հայաստանի գիտական մշակումներով, օգտագործվի նրանց անգին գիտական փորձը և հայտնի գիտնականների հետ անմիջական շփման բոլոր առավելությունները:

«Նոբելյան օրեր Երևանում» նախաձեռնության համակարգողմ խմբի նախագահ Կոնստանտին Ենկոյանն իր հերթին հայտնեց, որ ոչ միայն Հայաստանի, այլև շատ երկրների համար աննախադեպ «Նոբելյան օրերն» անցկացվում են «Ոգեշնչվի´ր և ստեղծի´ր» խորագրի ներքո: Միջոցառման թիրախային լսարանը Հայաստանի ուսանողներն ու աշակերտներն են։

«Նոբելյան օրերի» անցկացման նպատակն է ստեղծել հատուկ գիտա-հետազոտական միջավայր, ողջ աշխարհի ուշադրությունը գրավել Հայաստանի` որպես գիտական կենտրոնի վրա», - ասաց Ենկոյանը:

Նրա խոսքով, կազմակերպիչները կանեն հնարավոր ամեն ինչ, որպեսզի «Նոբելյան օրերը» Հայաստանում ավանդական դառնան:

Ահարոն Չեխանովերը ծնվել է 1947թ. հոկտեմբերի 1-ին Հայֆա քաղաքում, հրեա էմիգրանտների ընտանիքում, որոնք Իսրայել են տեղափոխվել Լեհաստանից: Կենսաբան է: 2004թ. Ավրամ Հերշկոյի և Իրվին Ռոուզի հետ միասին Նոբելյան մրցանակի է արժանացել քիմիայի ոլորտում: Իսրայելի բնական և հումանիտար գիտությունների ակադեմիայի, Գիտությունների հայրապետական ակադեմիայի (Վատիկան) և Ամերիկայի Միացյալ Նահանգների Ազգային ակադեմիայի օտարերկրյա աշխատակից է:

Ադա Յոնաթը ծնվել է 1939 թ.-ին Երուսաղեմում: Առաջին գիտնականներից է, ով սկսեց հետազոտել ռիբոսոմները: Համագործակցել է NASA-ի հետ: 2009թ.–ին արժանացել է Նոբելյան մրցանակի Ռիբոսոմների կառուցվածքը և ֆունկցիաները ուսումնասիրելու համար: Այժմ գլխավորում է Վայցմանի ինստիտուտի բիոմոլեկուլյար կառուցվածքի կենտրոնը:

Դեն Շեխտմանը իսրայելցի ֆիզիկոս և քիմիկոս է: 2011 թ.-ին արժանացել է Նոբելյան մրցանակի քվազի բյուրեղների հայտնաբերման համար: 2014 թ.-ին իր թեկնածությունն է առաջադրել Իսրայելի նախագահական ընտություններին, սակայն պարտվել է:

Ռոբին Ուորենն ավստրալացի գիտնական է, ով ծնվել է 1937 թ.-ին: Նոբելյան մրցանակ է ստացել ֆիզիոլոգիայի և բժշկության  ոլորտում 2005 թ.-ին: 1979թ.–ին կրկնաբացահայտել է հելիկոբակտեր պիլորի (Helicobacter pylori) բակտերիան:

Էյ-իչի Նեգիշի ճապոնացի քիմիկոսը ծնվել է 1935 թ.-ին: Հայտնի է որպես իր անունը կրող սինթեզի տարատեսակի հեղինակ: Պուրդուա համալսարանի վաստակավոր դասախոս է (ԱՄՆ): Նոբելյան մրցանակի է արժանացել քիմիայի ոլորտում 2010 թ.-ին: -0-

Partners News
Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:49
29 Օգոստոսի 2019
Սլովենիայում անցկացված ինֆորմատիկայի օլիմպիադային ՀՀ թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ
Օլիմպիադային, որին մասնակցում էր 24 երկրի 90 աշակերտ, ՀՀ թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ։
16:51
19 Մայիսի 2019
Բժիշկները բիոսոսնձով սոսնձել են սիրտը, և այն շարունակել է զարկել (ՎԻԴԵՈ)
Իսկական «հեղափոխություն» վիրաբուժության ոլորտում. բժիշկները բիոսոսնձով սոսնձել են սիրտը, և այն շարունակել է զարկել:
13:52
14 Մայիսի 2019
«The Economic Times». Հայաստանը կարող է դառնալ ՏՏ ոլորտի գլոբալ կենտրոն
Հայաստանը կարող է դառնալ ՏՏ ոլորտի գլոբալ կենտրոն:
16:27
02 Մայիսի 2019
Հայ դպրոցականները երկու մեդալ են նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում
Ռուսաստանի դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի է ունեցել Քիմիայի միջազգային Մենդելեևյան օլիմպիադա:
13:59
03 Ապրիլի 2019
IBM–ը մտադիր է ընդլայնել գործունեությունը Հայաստանում
IBM–ը մտադիր է ընդլայնել գործունեությունը Հայաստանում:
15:41
30 Մարտի 2019
Ցանկանու՞մ եք երիտասարդ մնալ. երկու մթերքներ, որոնք կապահովեն դա
Բջիջները հնարավոր է բուժել` դրանք երիտասարդությունը վերականգնելու համար:
10:35
15 Մարտի 2019
Գինեկոլոգ Լեյլա Ադամյանը բացառիկ վիրահատություն է իրականացրել Ռուսաստանում
Նման վիրահատություն Ռուսաստանում անցկացվել է առաջին անգամ:
15:55
03 Մարտի 2019
YoutubeAM տիրույթ է նախատեսվում գործարկել
Նախատեսվում է գործարկել YoutubeAM տիրույթ:
18:20
13 Փետրվարի 2019
Փաշինյանը Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ է հանձնել անվանի աստղագետներին (ՎԻԴԵՈ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման արարողությանը: