419.78
6.7
406.09
+25
Եղանակը Երևանում
Հայ

Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս

13:00
29 Մարտի 2022

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի./Նովոստի–Արմենիա/. Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը։

Քաշը կարգավորվում է գլխուղեղի բաժնի կողմից, որը կոչվում է հիպոթալամուս, որի բազմիթ հորմոններ արտազատվում են` որպես արձագանք սննդի նկատմամբ։ Սպիտակուց օգտագործելու դեպքում ավելանում է հորմոնների մակարդակը, որոնք նվազեցնում են ախորժակը։ Սպիտակուցների բարձր պարունակությամբ դիետան նվազեցնում է այն հորմոնների մակարդակը, որոնք առաջացնում են քաղցի զգացում, գրում է medikforum.ru–ն։

Մեծ քանակի սպիտակուցի օգտագործումը դրական է ազդում քաշի նվազման վրա, օգնում է այրել կալորիաները, արագացնում է նյութափոխանակությունը` ստիպելով այրել ավելի շատ կալորիաներ անգամ քնի ժամանակ։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սպիտակուցների բարձր պարունակությամբ դիետաներն օգնում են օրգանիզմին այրել օրական 80–100 կկալ։

Նիհարելու համար լավագույն սպիտակուցային մթերքներն են ոլոռը, ոսպն ու լոբին, որոնք սպիտակուցի և այլ սննդարար նյութերի` հատկապես կալիումի և սննդային թելիկների հիանալի աղբյուր են։

Ձուն ևս սպիտակուցի հիանալի աղբյուր է։ Մեծ ձվի սպիտակուցի օգտագործման արդյունքում օրգանիզմը ստանում է ընդամենը 17 կկալ։

Թռչնամիսն ու ծովամթերքը` հավը, հնդկահավը, ձողաձուկն ու թյուննոսը, հիանալի տարբերակ են նիհարելու համար։ Դրանք կարող են ապահովել ընդամենը 18–27 գրամ մեկ մասնաբաժնի դեպքում։ Թռչնամսից և ծովամթերքից պատրաստված ճաշատեսակների մեծ մասը պարունակում է կարևոր սննդանյութեր` երկաթ, ցինկ և B12 վիտամին։

Սպիտակուցների բարձր պարունակությամբ դիետաները կարող են հանգեցնել բարդությունների, եթե սննդարար նյութերի քանակը չափազանց սահմանափակ է։ Որպեսզի դիետան իսկապես օգտակար լինի առողջությանը, հետևեք, որ սննդակարգում լինի մեծ քանակի բանջարեղեն, բջջանյութ և օգտակար ճարպեր։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:49
29 Օգոստոսի 2019
Սլովենիայում անցկացված ինֆորմատիկայի օլիմպիադային ՀՀ թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ
Օլիմպիադային, որին մասնակցում էր 24 երկրի 90 աշակերտ, ՀՀ թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ։
16:51
19 Մայիսի 2019
Բժիշկները բիոսոսնձով սոսնձել են սիրտը, և այն շարունակել է զարկել (ՎԻԴԵՈ)
Իսկական «հեղափոխություն» վիրաբուժության ոլորտում. բժիշկները բիոսոսնձով սոսնձել են սիրտը, և այն շարունակել է զարկել:
13:52
14 Մայիսի 2019
«The Economic Times». Հայաստանը կարող է դառնալ ՏՏ ոլորտի գլոբալ կենտրոն
Հայաստանը կարող է դառնալ ՏՏ ոլորտի գլոբալ կենտրոն:
16:27
02 Մայիսի 2019
Հայ դպրոցականները երկու մեդալ են նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում
Ռուսաստանի դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի է ունեցել Քիմիայի միջազգային Մենդելեևյան օլիմպիադա:
13:59
03 Ապրիլի 2019
IBM–ը մտադիր է ընդլայնել գործունեությունը Հայաստանում
IBM–ը մտադիր է ընդլայնել գործունեությունը Հայաստանում:
15:41
30 Մարտի 2019
Ցանկանու՞մ եք երիտասարդ մնալ. երկու մթերքներ, որոնք կապահովեն դա
Բջիջները հնարավոր է բուժել` դրանք երիտասարդությունը վերականգնելու համար:
10:35
15 Մարտի 2019
Գինեկոլոգ Լեյլա Ադամյանը բացառիկ վիրահատություն է իրականացրել Ռուսաստանում
Նման վիրահատություն Ռուսաստանում անցկացվել է առաջին անգամ:
15:55
03 Մարտի 2019
YoutubeAM տիրույթ է նախատեսվում գործարկել
Նախատեսվում է գործարկել YoutubeAM տիրույթ:
18:20
13 Փետրվարի 2019
Փաշինյանը Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ է հանձնել անվանի աստղագետներին (ՎԻԴԵՈ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման արարողությանը: