423.85
4.07
402.21
+15
Եղանակը Երևանում
Հայ

Գինեկոլոգ Լեյլա Ադամյանը բացառիկ վիրահատություն է իրականացրել Ռուսաստանում

10:35
15 Մարտի 2019
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Ռուսաստանի Դաշնության մանկաբարձության և գինեկոլոգիայի գլխավոր արտահաստիքային մասնագետ, Կուլակովի անվան ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնի գիտական աշխատանքի գծով փոխտնօրեն Լեյլա Ադամյանը Մոսկվայում կատարել է 36–ամյա կնոջ ձվարանների վերարտադրողական ֆունկցիայի վերականգնման վիրահատություն։ Նման վիրահատություն Ռուսաստանում անցկացվել է առաջին անգամ, ՏԱՍՍ–ին են հայտնել կենտրոնի մամուլի ծառայությունից։

«2019 թվականի մարտի 6–ին Ռուսաստանում առաջին անգամ Կուլակովի անվան ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնի (տնօրեն` ՌԳԱ ակադեմիկոս Գ.Սուխիխ) հիմքի վրա ակադեմիկոս Լ.Վ.Ադամյանն իրականացրել է բացառիկ վիրահատություն` նա վերականգնել է ձվարանների վաղաժամ անբավարարությամբ տառապող 36–ամյա կնոջ վերարատադրողական ֆունկցիան»,– ասվում է մամուլի ծառայության հաղորդման մեջ։

Ճշտվում է, որ վիրաբուժական միջնորդության մեթոդիկան առաջարկվել է 2010 թվականին մի խումբ ճապոնացի գիտնականների կողմից պրոֆեսոր Կազուխիրո Կավամուրայի գլխավորությամբ և հետագայում հավանության է արժանացել և փորձարկվել է Իսպանիայում, Լեհաստանում, Չինաստանում, Մեքսիկայում և Ճապոնիայում։

Մամուլի ծառայությունից ընդգծել են, որ այսպիսի վիրահատության անցկացումը թույլ է տալիս 40-45–ամյա կանանց և ձվարանների վաղաժամ անբավարարությամբ տառապող կանանց ունենալ գենետիկորեն հարազատ երեխաներ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:49
29 Օգոստոսի 2019
Սլովենիայում անցկացված ինֆորմատիկայի օլիմպիադային ՀՀ թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ
Օլիմպիադային, որին մասնակցում էր 24 երկրի 90 աշակերտ, ՀՀ թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ։
16:51
19 Մայիսի 2019
Բժիշկները բիոսոսնձով սոսնձել են սիրտը, և այն շարունակել է զարկել (ՎԻԴԵՈ)
Իսկական «հեղափոխություն» վիրաբուժության ոլորտում. բժիշկները բիոսոսնձով սոսնձել են սիրտը, և այն շարունակել է զարկել:
13:52
14 Մայիսի 2019
«The Economic Times». Հայաստանը կարող է դառնալ ՏՏ ոլորտի գլոբալ կենտրոն
Հայաստանը կարող է դառնալ ՏՏ ոլորտի գլոբալ կենտրոն:
16:27
02 Մայիսի 2019
Հայ դպրոցականները երկու մեդալ են նվաճել քիմիայի միջազգային օլիմպիադայում
Ռուսաստանի դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի է ունեցել Քիմիայի միջազգային Մենդելեևյան օլիմպիադա:
13:59
03 Ապրիլի 2019
IBM–ը մտադիր է ընդլայնել գործունեությունը Հայաստանում
IBM–ը մտադիր է ընդլայնել գործունեությունը Հայաստանում:
15:41
30 Մարտի 2019
Ցանկանու՞մ եք երիտասարդ մնալ. երկու մթերքներ, որոնք կապահովեն դա
Բջիջները հնարավոր է բուժել` դրանք երիտասարդությունը վերականգնելու համար:
15:55
03 Մարտի 2019
YoutubeAM տիրույթ է նախատեսվում գործարկել
Նախատեսվում է գործարկել YoutubeAM տիրույթ:
18:20
13 Փետրվարի 2019
Փաշինյանը Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակ է հանձնել անվանի աստղագետներին (ՎԻԴԵՈ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի հանձնման արարողությանը: