Բրենդ-շեֆ Արթուր Շահնազարյանը դարձել է «Երիտասարդ դանակներ» շոուի հաղթող՝ ժյուրիին զարմացնելով սիգից պատրաստված ուտեստով (ՎԻԴԵՈ)
13:13
26 Նոյեմբերի 2021
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. «Երիտասարդ դանակներ» խոհարարական շոուի երկրորդ եթերաշրջանի հաղթող է ճանաչվել «Bright food» առողջ սննդի առաքման բրենդ-խոհարար Արթուր Շահնազարյանը, ով իրեն համարում է հայկական բարձր խոհանոցի ստեղծող։
Ինչպես գրում է andy goldred.com–ը, «դժոխային շեֆ» շոուում Կոնստանտին Իվլևը փնտրում է նոր տաղանդավոր խոհարարների:
Ինչպե՞ս Արթուր Շահնազարյանին հաջողվեց գրավել շեֆ Իվլևին և դառնալ հաղթող ։ Առաջին փորձության ժամանակ (կովկասյան խոհանոցի իմացություն) եկատերինբուրգցի խոհարարը փակ աչքերով հպմտան, համ ու հոտի միջոցով կռահել է կուտաբին և կարողացել է այն պատրաստել դասական բաղադրատոմսով։ Երկրորդ փորձության ժամանակ (կովկասյան ոճով հեղինակային ուտեստի պատրաստում) Արթուրը պատրաստել է հայկական ճակնդեղ՝ լցոնված տավարի մսով և սիսեռով, ինչպես նաև մածունի սոուսով ու խոտաբույսերով։ Այս ամենի արդյունքում Արթուրը հնարավոր 20 միավորից վաստակել է 20 միավոր։
Երրորդ փորձության ժամանակ հայ խոհարարին հանձնարարվել է պատրաստել կովկասյան ուտեստներից մեկի նորարարական տարբերակը։ Նա Կոնստանտին Իվլևի և Իլյա Զախարովի համար (հրավիրված հյուր) սիգ է պատրաստել հրաբխային քարերի վրա՝ դեղնուցի սոուսով, Արթուրը ճաշատեսակը զարդարել է մարինացված մոշով։ Խոհարարները հիացած էին ճաշատեսակի մատուցմամբ և, չնայած ձկան չորությանը և դրա մեջ հայտնաբերված փշերին, նրանք Արթուր Շահնազարյանին ճանաչել են «Երիտասարդ դանակներ» երկրորդ եթերաշրջանի հաղթող, նրան հանձնել անվանական ոսկե դանակ, ինչպես նաև դրամական պարգև:–0–
Որոշեցինք ներկայացնել տարբերվող ու բյուջետային նվերների ցանկ, որոնք կօգնեն հաճելի անակնկալ մատուցել ձեր սիրելիներին ու չվատնել ամբողջ կարողությունը. ՖՈՏՈ