ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունը Կենտրոնական բանկի հետ համատեղ նախատեսում է փոփոխություններ մտցնել «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի մեջ:
Ինչպես facebook-ի իր էջում գրել է վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը, համաձայն փոփոխությունների` վարկի գործողության ընթացքում վարկառուի յուրաքանչյուր նոր երեխայի ծննդյան կամ որդեգրման դեպքում վարկի հետագա ժամանակահատվածի համար վարկի տոկոսը կնվազի 0,5 տոկոսով:
«Օրինակ՝ երեք երեխա ունենալու դեպքում մարզերում հիփոթեքի տոկոսը կարող է կազմել ընդամենը 4 տոկոս», - գրել է նա:-0-