3. Հավի միս և ձուկ` այո
Կարելի է սկսել տոնական խնջույքը տաք ուտեստից` մայոնեզով լի զանազան նախուտեստներով և աղցաններով քաղցը չխլացնելու համար։ Բայց ընտրեք միայն ոչ թե ճարպոտ խոզի միս, խոզենի կամ թևիկ, այլ հավի միս կամ ձուկ։
Յուղոտ ձկան մեջ պարունակվող Օմեգա-3 ոչ հագեցած ճարպաթթուները, D և Е վիտամինները պայքարում են ազատ ռադիկալների դեմ, որոնք ալկոհոլի չարաշահման հետևանքով հատկապես ակտիվ են սինթեզվում։ Դա նշանակում է, որ ձուկը հիանալի ազդեցություն է գործում անոթների վրա` պաշտպանելով դրանք նաև «վատ» խոլեստերինից։ Հատկապես օգտակար են սաղմոնը, թառափը, իշխանը և ծովապերկեսը։
4. Կոլայի փոխարեն` մաքուր ջուր
Կերակրատեսակներ համտեսելու միջև ընկած ժամանակահատվածում մաքուր ջուր խմեք։ Իսկ ահա քաղցր հյութերից, կոմպոտներից և հատկապես գազավորված ընպելիքներից զերծ մնացեք` ածխաթթու գազը նպաստում է քաղցի առաջացմանը, ինչն էլ նախատեսվածից ավելի ուտելու ռիսկ է առաջացնում։ Դա արագացնում է նաև խմորումը և ալկոհոլի ներծծումը` առաջացնելով մետեորիզմի տհաճ զգացողություն։
5. Ավելի լավ է` մի գավաթ օղի, քան երեք կոկտեյլ
Ցանկացած մաքուր ալկոհոլային ըմպելիքներ գերադասելի են խառնած կոկտեյլներից, որոնց կալորիականությունը շատ բարձր է։ Բացի այդ, գազավորված կոկտեյլներն արագ արբեցնում են, այնպես որ, դրանց փոխարեն ավելի լավ է խմել չոր կարմիր կամ սպիտակ գինի, օղի կամ լավ կոնյակ։
Լյարդը պաշտպանելու համար երեկոյից կամ դրանից առաջ կարելի է կիտրոնով կամ անանուխով թեյ խմել կամ գազարի, գազար–խնձորի, գազար–նեխուրի թարմ քամած հյութ, բայց անպայման մեկ ճաշի գդալ սերուցքով կամ ձիթապտղի յուղով։ Դա կօգնի լեղարտադրությանը։ Կարելի է նաև ուտել յուղոտ փոքրիկ բուտերբրոդ կարագով և թույլ աղի կարմիր ձկով կամ պանրով` դա կդանդաղեցնի ալկոհոլի ներծծումը։
6. Այրենք կալորիաները պարելով
Փորձեք շատ շարժվել, չէ՞ որ, տոներ են։ Պարեք, զբոսնեք։ Պարզապես հաճախ սեղանից հեռացեք։
7. Աղանդերը` վերջում
Պետք չէ տորթերը կամ խմորեղենն ուտել հիմնական կերակուրից անմիջապես հետո։ Դա միայն կխանգարի մարսողությանը։ Դրանք ավելի լավ է ուտել ուրախ պարերից մեկ ժամ անց։ Այդ դեպքում հիմնական սնունդն արդեն վերածված կլինի էներգիայի, և քաղցրեղենն այդքան վնասակար ազդեցություն չի ունենա։
Առաջին հայացքից անհնար թվացող այս փոքրիկ «խորամանկությունները» կօգնեն ոչ միայն պահպանել լավ ինքնազգացողությունը տոնական շաբաթվա ընթացքում, այլ նաև դրական ազդեցություն կունենան օրգանիզմի և արտաքին տեսքի, հետևաբար` նաև տրամադրության վրա ։ Վայելեք տոները, այլ ոչ հոգս դարձրեք դրանք։ Թող որ Նոր տարին նաև հոգու վերափոխում և դրական շրջափուլ բերի ձեր կյանքում։
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում