420.75
4.19
394.07
+12
Եղանակը Երևանում
Հայ

Արջի քոթոթի փրկության օպերացիա. Վայոց Ձորում քոթոթը խճճվել էր ցանցավանդակների մեջ (ՖՈՏՈ)

16:28
04 Դեկտեմբերի 2020
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Օրերս Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) իրականացրեց արջի քոթոթի փրկության հերթական գործողությունն՝ անմիջապես վայրի բնության մեջ։

Ինչպես հայտնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամից, 2020թ.-ի դեկտեմբերի 1-ին FPWC Վայրի կենդանիների փրկարար կենտրոնը (WRC) ստացավ ահազանգ. Վայոց Ձորի մարզի Գողթանիկ գյուղում քոթոթը խճճվել է այգու ցանցավանդակների մեջ և մնացել «գերության» մեջ՝ չկարողանալով ազատվել։

WRC մասնագետներն անմիջապես մեկնել են նշված վայր՝ օգնություն ցուցաբերելու կենդանուն։ Մասնագետների կողմից տեղանքի ուսումնասիրություն կատարելուց հետո, կենդանին քնեցվեց հատուկ հեռահար թմրեցման սարքի միջոցով։ Կենդանու և տարածքի բնակիչների անվտանգության ապահովման տեսանկյունից քոթոթը քնած վիճակում տեղափոխվեց գյուղից քիչ հեռու և վերադարձավ վայրի բնություն։

медвежонок

Փրկարարական գործողությանը ներկա են եղել և մասնակցել են ընթացքին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց Ձորի տարածքային բաժնի և ՀՀ ոստիկանության ներկայացուցիչները։

медвежонок

Հիշեցնենք, որ Արջերի փրկության ծրագիրը (The Great Bear Rescue) Հայաստանում իրականացվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR) հետ համատեղ։ Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում ապաստարան են ստացել Հայաստանի տարբեր մասնավոր տարածքների անբարենսպաստ պայմաններից փրկված տասնյակից ավել կարմիրգրքյան արջեր։

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ևս մեկ անգամ կոչ է անում բոլորին զերծ մնալ ցանկացած վայրի կենդանու հետ անմիջական շփումից, աօրինի որսի բոլոր տեսակներից և դրսևորումներից։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:36
21 Նոյեմբերի 2022
Լույս աշխարհ է եկել Սոնա Ռուբենյանի առաջնեկը (ՖՈՏՈ)
Ծնվել է հայտնի երգչուհի Սոնա Ռուբենյանի առաջնեկը. ՖՈՏՈ
12:47
25 Օգոստոսի 2022
8 օր որպես անհետ կորած որոնվող 49-ամյա Ալվարդ Դիլբարյանը հայտնաբերվել է
8 օր որպես անհետ կորած որոնվող 49-ամյա Ալվարդ Դիլբարյանը հայտնաբերվել է
20:32
25 Ապրիլի 2022
Երևանի կենդանաբանական այգում 11 տարվա մեջ առաջին անգամ էգ առյուծ է ծնվել (ՖՈՏՈ)
Երևանի կենդանաբանական այգում 11 տարվա մեջ առաջին անգամ էգ առյուծ է ծնվել, ինչպե՞ս կանվանակոչեն նրան ՖՈՏՈ
00:04
08 Մարտի 2022
Սիրուշոն հայտնել է երրորդ երեխայի սեռը (ՎԻԴԵՈ)
Սիրուշոն ինքնատիպ տեսանյութի միջոցով հայտնել է երրորդ երեխայի սեռը. ՎԻԴԵՈ
19:37
25 Դեկտեմբերի 2021
Ինչպե՞ս գնել Ամանորյա նվերներ և չծախսել ողջ կարողությունը.Ամանորյա բյուջետային նվերների գաղափարներ (ՖՈՏՈ)
Որոշեցինք ներկայացնել տարբերվող ու բյուջետային նվերների ցանկ, որոնք կօգնեն հաճելի անակնկալ մատուցել ձեր սիրելիներին ու չվատնել ամբողջ կարողությունը. ՖՈՏՈ
10:15
08 Դեկտեմբերի 2021
«Ոսկի տղա». հայտնի ռեփեր Դավան բնակարան է գնել 72-ամյա անօթևան տատիկի համար (ՎԻԴԵՈ)
Հայտնի ռեփեր Դավան բնակարան է գնել 72-ամյա անօթևան տատիկի համար․ՎԻԴԵՈ
22:22
27 Նոյեմբերի 2021
Այսօր երգչուհի Սոնա Ռուբենյանի հարսանիքն է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Այսօր երգչուհի Սոնա Ռուբենյանի հարսանիքն է, նա շքեղ ու յուրօրինակ զգեստ է ընտրել.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
13:13
26 Նոյեմբերի 2021
Բրենդ-շեֆ Արթուր Շահնազարյանը դարձել է «Երիտասարդ դանակներ» շոուի հաղթող՝ ժյուրիին զարմացնելով սիգից պատրաստված ուտեստով (ՎԻԴԵՈ)
Բրենդ-շեֆ Արթուր Շահնազարյանը դարձել է «Երիտասարդ դանակներ» շոուի հաղթող՝ ժյուրիին զարմացնելով սիգից պատրաստված ուտեստով.ՎԻԴԵՈ
15:00
28 Սեպտեմբերի 2021
Որպես անհետ կորած որոնվող 37–ամյա կինն ու նրա որդին հայտնաբերվել են
Որպես անհետ կորած որոնվող 37–ամյա կինն ու նրա որդին հայտնաբերվել են
13:48
23 Օգոստոսի 2021
Արցախյան երկրորդ պատերազմի օրերին «խզված ձայնով» հայտնի դարձած Մնացականը ամուսնացել է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Կյանք ու կռվով անցած այս տղան ընտանիք կազմեց». Արցախյան երկրորդ պատերազմի օրերին «խզված ձայնով» հայտնի դարձած Մնացականը ամուսնացել է.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
18:25
04 Օգոստոսի 2021
Երևանցիներն` իրենց շների հետ.7 անսովոր զույգեր (ՖՈՏՈ)
Ուշադիր նայեք մարդկանց և իրենց չորքոտանիներին, նկատում եք չէ՞, որ նրանց մեջ ինչ–որ ընդհանուր բան կա.ՖՈՏՈ
20:43
11 Հուլիսի 2021
Կյանքիս ամենագեղեցիկ անակնկալը․ինչպես է սիրելին ամուսնության առաջարկություն անում Սոնա Ռուբենյանին (ՎԻԴԵՈ)
Կյանքիս ամենագեղեցիկ անակնկալը․ինչպես է սիրելին ամուսնության առաջարկություն անում Սոնա Ռուբենյանին.ՎԻԴԵՈ