ԵՐԵՎԱՆ, 21 մարտի./Նովոստի–Արմենիա/. Դիետոլոգ Սվետլանա Ֆուսը պարզաբանել է, թե ինչու ավելի լավ է հրաժարվել դիետաներից։
Загружается новость ... "Лево"
Փորձագետի խոսքով, դիետայի ցանկացած տեսակ ենթադրում է, որր մարդը պետք է հրաժարվի առողջ, հարմարավետ ու գիտակցված սնունդի սկզբունքներից։ Ընդ որում այդ դիետաները կրում են ժամանակավոր բնույթ ` ի տարբերություն ճիշտ սննդակարգից, որը պետք է ուղեկցի մարդուն ողջ կյանքի ընթացքում, գրում է
medikforum.ru–ն։
Բժշկի խոսքով, ամենաարդյունավետ դիետաներից են ցածր կալորիականությամբ, քիչ ածխաջրեր պարունակող (կրեմլյան դիետան, Աթքինսի դիետան) դիետաներն ու օրգանիզմը մաքրող սննդակարգը։ Վերջինը ենթադրում է մեծ քանակի կիտրոնի և խնձորի քացախի օգտագործում։
Ամենօրյա սննդակարգի նկատմամբ ճիշտ մոտեցումը ենթադրում է սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի բալանսի պահպանում, այն նաև պետք է հարուստ լինի առողջության համար անհրաժեշտ հանքանյութերով և վիտամիններով։
Նա ընդգծել է, որ միաժամանակ չպետք է լինեն արգելված մթերքներ, իսկ սննդի ընդունումը պետք է հաճույք պատճառի և պարգևի լավ ինքնազգացողություն։
«Չարժե գիտակցությունը կորցնել օգտակար ճարպերից և պատրաստել չոր թավայի մեջ` առանց ձեթի։ Պետք չէ դեն նետել ձվի դեղնուցը, կարմիր խնձորը։ Կերեք գրագետ բալանսավորված, իսկական սնունդ և միաժամանակ նիհարեք ու ձեզ լավ զգացեք», – եզրափակել է մասնագետը։–0–