412.18
4.03
387.5
+23
Եղանակը Երևանում
Հայ

Ինչ ուտել նախաճաշին, եթե ցանկանում եք նիհարել

10:15
24 Հոկտեմբերի 2022
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Թերևս միֆ է այն կարծիքը, թե նախաճաշն անհրաժեշտ է նիհարելու համար։ Յուրաքանչյուր մարդու կենսառիթմերն անհատական են, և կան մարդիկ, որոնք պարզապես չեն կարող արթնանալուց անմիջապես հետո ուտել և սահմանափակվում են միայն մեկ բաժակ սուրճով: Եթե դուք, ամեն դեպքում, սովոր եք նախաճաշել, ճիշտ ընտրված մթերքը էներգիա կհաղորդի ողջ օրվա ընթացքում, կկանխի չափից շատ ուտելու ռիսկն ու նույնիսկ կօգնի ազատվել ավելորդ կիլոգրամներից, գրում է bazaar.ru–ն։

Այսօր կխոսենք այն մասին, թե ինչ է պետք ուտել նախաճաշին նիհարելու համար:

Ավելի լավ է հրաժարվել նախաճաշին մեկ բաժակ սուրճ խմելու և կրուասան կամ մի քանի միրգ ուտելու սովորությունից։ Այս մթերքները գրեթե ամբողջությամբ բաղկացած են արագ ածխաջրերից, որոնք առաջացնում են արյան մեջ շաքարի կտրուկ բարձրացում: Բարձրացմանը հետևում է կտրուկ նվազում, և մեկ ժամվա ընթացքում կրկին քաղցի զգացում է առաջանում: Բացի այդ, գիտականորեն ապացուցված է, որ արյան մեջ գլյուկոզայի մակարդակի փոփոխությունները խիստ ազդում են տրամադրության վրա. ավելանում է անհանգստությունն ու հոգնածությունը, իսկ դա հաստատ հարկավոր չէ առավոտյան:

Առավոտյան սննդակարգում պետք է ներառված լինեն սպիտակուցներով և դանդաղ ածխաջրերով հարուստ մթերքներ: Օրգանիզմից շատ ժամանակ և էներգիա կպահանջվի դրանք յուրացնելու համար, ինչը նշանակում է, որ կարող եք հանգիստ դիմանալ մինչև ճաշ՝ չունենալով քաղցի զգացողություն:

Չպետք է մոռանալ նաև բջջանյութի և առողջ ճարպերի մասին: Բջջանյութով հարուստ բանջարեղենը խթանում է մարսողությունը, ինչը շատ կարևոր է, քանի որ գիշերը մեր օրգանիզմում բոլոր գործընթացները զգալիորեն դանդաղում են: Առողջ (չհագեցած) ճարպերով հարուստ մթերքները կօգնեն երկար ժամանակ մոռանալ քաղցի մասին և օրգանիզմը կապահովեն անհրաժեշտ ճարպաթթուներով։

Հաշվի առնելով այս կանոնները` պետք է ընտրել նախաճաշի այն տարբերակները, որոնք ձեզ դուր են գալիս: Այն կարող է լինել ֆիթնես բլոգերների սիրելի ավոկադոյի տոստը, խաշած ձուն կամ օմլետը, վարսակափաթիլներով և հատապտուղներով շիլան և այլն:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:36
21 Նոյեմբերի 2022
Լույս աշխարհ է եկել Սոնա Ռուբենյանի առաջնեկը (ՖՈՏՈ)
Ծնվել է հայտնի երգչուհի Սոնա Ռուբենյանի առաջնեկը. ՖՈՏՈ
12:47
25 Օգոստոսի 2022
8 օր որպես անհետ կորած որոնվող 49-ամյա Ալվարդ Դիլբարյանը հայտնաբերվել է
8 օր որպես անհետ կորած որոնվող 49-ամյա Ալվարդ Դիլբարյանը հայտնաբերվել է
20:32
25 Ապրիլի 2022
Երևանի կենդանաբանական այգում 11 տարվա մեջ առաջին անգամ էգ առյուծ է ծնվել (ՖՈՏՈ)
Երևանի կենդանաբանական այգում 11 տարվա մեջ առաջին անգամ էգ առյուծ է ծնվել, ինչպե՞ս կանվանակոչեն նրան ՖՈՏՈ
00:04
08 Մարտի 2022
Սիրուշոն հայտնել է երրորդ երեխայի սեռը (ՎԻԴԵՈ)
Սիրուշոն ինքնատիպ տեսանյութի միջոցով հայտնել է երրորդ երեխայի սեռը. ՎԻԴԵՈ
19:37
25 Դեկտեմբերի 2021
Ինչպե՞ս գնել Ամանորյա նվերներ և չծախսել ողջ կարողությունը.Ամանորյա բյուջետային նվերների գաղափարներ (ՖՈՏՈ)
Որոշեցինք ներկայացնել տարբերվող ու բյուջետային նվերների ցանկ, որոնք կօգնեն հաճելի անակնկալ մատուցել ձեր սիրելիներին ու չվատնել ամբողջ կարողությունը. ՖՈՏՈ
10:15
08 Դեկտեմբերի 2021
«Ոսկի տղա». հայտնի ռեփեր Դավան բնակարան է գնել 72-ամյա անօթևան տատիկի համար (ՎԻԴԵՈ)
Հայտնի ռեփեր Դավան բնակարան է գնել 72-ամյա անօթևան տատիկի համար․ՎԻԴԵՈ
22:22
27 Նոյեմբերի 2021
Այսօր երգչուհի Սոնա Ռուբենյանի հարսանիքն է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Այսօր երգչուհի Սոնա Ռուբենյանի հարսանիքն է, նա շքեղ ու յուրօրինակ զգեստ է ընտրել.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
13:13
26 Նոյեմբերի 2021
Բրենդ-շեֆ Արթուր Շահնազարյանը դարձել է «Երիտասարդ դանակներ» շոուի հաղթող՝ ժյուրիին զարմացնելով սիգից պատրաստված ուտեստով (ՎԻԴԵՈ)
Բրենդ-շեֆ Արթուր Շահնազարյանը դարձել է «Երիտասարդ դանակներ» շոուի հաղթող՝ ժյուրիին զարմացնելով սիգից պատրաստված ուտեստով.ՎԻԴԵՈ
15:00
28 Սեպտեմբերի 2021
Որպես անհետ կորած որոնվող 37–ամյա կինն ու նրա որդին հայտնաբերվել են
Որպես անհետ կորած որոնվող 37–ամյա կինն ու նրա որդին հայտնաբերվել են
13:48
23 Օգոստոսի 2021
Արցախյան երկրորդ պատերազմի օրերին «խզված ձայնով» հայտնի դարձած Մնացականը ամուսնացել է (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
«Կյանք ու կռվով անցած այս տղան ընտանիք կազմեց». Արցախյան երկրորդ պատերազմի օրերին «խզված ձայնով» հայտնի դարձած Մնացականը ամուսնացել է.ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
18:25
04 Օգոստոսի 2021
Երևանցիներն` իրենց շների հետ.7 անսովոր զույգեր (ՖՈՏՈ)
Ուշադիր նայեք մարդկանց և իրենց չորքոտանիներին, նկատում եք չէ՞, որ նրանց մեջ ինչ–որ ընդհանուր բան կա.ՖՈՏՈ
20:43
11 Հուլիսի 2021
Կյանքիս ամենագեղեցիկ անակնկալը․ինչպես է սիրելին ամուսնության առաջարկություն անում Սոնա Ռուբենյանին (ՎԻԴԵՈ)
Կյանքիս ամենագեղեցիկ անակնկալը․ինչպես է սիրելին ամուսնության առաջարկություն անում Սոնա Ռուբենյանին.ՎԻԴԵՈ