ԵՐԵՎԱՆ,19 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Ցանկանու՞մ եք նիհարել: Կշեռքի որ թվից էլ սկսեք, գերմանացի դիետոլոգների այս 5 պարզ կանոնները կօգնեն ձեզ հաջողության հասնել սկսած գործում, հաղորդում է medikforum-ը:
Նիհարելու սկզբունքը
Նիհարելու գլխավոր կանոնն է օրվա ընթացքում ծախսել ավելի շատ կալորիաներ, քան այդ օրը ստացել եք: Լավագույն օգնությունն այս հարցում առողջարար սննդամթերքի ընտրությունն է, որը, միաժամանակ, հագեցնող կլինի: Բանջարեղենը, ոսպը, լոբազգիները, կաթնաշոռը, ձուկը հիանալի տարբերակներ են:
Հետազոտություն անցնել
Ավելորդ քաշը, հնարավոր է, նյութափոխանակության խախտման հետևանք լինի, այնպես որ լուրջ հիվանդությունները բացառելու համար արժե բժշկի մոտ հետազոտություն անցնել:
Շատ ջուր օգտագործել
Երբեմն անփոփոխ քաշի պատճառն այն է, որ օրգանիզմում հավաքվող ջուրը դուրս չի գալիս: Այս հարցում կօգնի աղի կերակուրի քանակին հետևելը և օրվա մեջ շատ ջուր խմելը:
Կարգավորել մարսողությունը
Սննդակարգում օգտագործվող թարմ բանջարեղենի և մրգերի քանակի մեծացումը, սովորաբար, անսովոր է օրգանիզմի համար: Իսկ նիհարելու կարևոր կանոններից է հարմարավետությունը: Սննդակարգի փոփոխությունը կարող է խաթարել մարսողական համակարգը, այնպես որ պետք է սպասել մինչ այն հարմարվի նոր պայմանններին կամ օգտվել բժշկի նշանակած հատուկ միջոցներից:
Պայքար սթրեսի հետ
Գիտականորեն ապացուցված է, երբ մարդը անհանգիստ ու լարված վիճակում է, մեծանում է քաղցրի և ճարպոտ ու աղի ուտեստների նկատմամբ հակումը: Եվս մեկ վտանգ. սթրեսային ժամանակահատվածում, քիչ քնելու դեպքում մեծանում է սովի զգացումը:
Նիհարելու լրացուցիչ կանոն՝ կարևորը սկսելն է: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում