ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի./Նովոստի-Արմենիա/. Հայտնի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի ընտանիքը տոնել է նրա քաղաքացիական կնոջ՝ Ջորջինա Ռոդրիգեսի ծննդյան տարեդարձը Ալ-Ռիադի «Լավաշ» հայկական ռեստորանում։
«29 տարի՝ շրջապատված մարդկանցով և փոքր մարդկանցով, ում սիրում եմ ամբողջ սրտով: Անչափ շնորհակալ եմ Աստծուն ամեն ինչի համար: Շնորհակալ եմ բոլորիդ, որ ձեր ժամանակից մի քիչ տրամադրեցիք ինձ շնորհավորելու և այդքան սեր ուղարկելու համար»,- գրել է նա Instagram-ում՝ հրապարակելով լուսանկարներ:
Ջորջինա Ռոդրիգեսի ծննդյան 29-ամյակից լուսանկարներ է հրապարակվել նաև ռեստորանն իր Instagram-ում հետևյալ տեքստով. «Մենք շատ ուրախ էինք տեսնել @georginagio-ին և @cristiano-ին և նրանց գեղեցիկ ընտանիքին ու ընկերներին Լավաշում՝ նշելու այս հատուկ օրը»:-0-