633.77
7.03
522.27
+43
Եղանակը Երևանում
Հայ

Ո՞ր մթերքները չարժե պահել սառնարանում

17:17
10 Ապրիլի 2021

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ժամանակակից աշխարհում սառնարանը սովորաբար օգտագործվում է որքան հնարավոր է երկար ժամանակ մթերքը թարմ և համեղ պահելու համար։ Սառնարանում ստեղծված պայմանները թույլ են տալիս «երկարացնել» գրեթե յուրաքանչյուր մթերքի «կյանքը», սակայն այդ պայմանները կարող են «մահացու» լինել որոշ մթերքների համար, գրում է vokrugsveta.ru–ն` հղում անելով The Independent–ին։

Լոլիկ

помидоры, перец

Ցածր ջերմաստիճանը (5 °C–ից ցածր) վնասակար է լոլիկի համար, նշում է ամերիկացի Ջոզեֆ Մերկոլան, ով ստեղծել է քաշի նվազեցման և առողջ սննդակարգի համակարգը։ Չափից դուրս սառեցումը բացասաբար է ազդում լոլիկի պարունակության, արտաքին տեսքի և համի վրա։ Սխալ է նաև սառնարանում պահել  մինչև վերջ չհասած լոլիկները, քանի որ դրանցում դադարում է հասունացման գործընթացը։

Կարտոֆիլ

 картофель

Սառնարանը վնասակար է նաև կարտոֆիլի համար։ Այն պետք է պահել չոր և զով վայրում։ Իսկ սառնարանի ցածր ջերմաստիճանի ազդեցությամբ կարտոֆիլի  օսլան վերածվում է շաքարի, ինչի պատճառով այն փոխում է իր գույնն ու դառնում քաղցրահամ։

Սոխ

 Лук

Չոր և զով վայրում է պետք պահել նաև չմաքրած սոխը։ Նրան անհրաժեշտ է օդի մշտական շրջանառություն, ինչը չի կարելի ապահովել սառնարանային պայմաններում։ Սոխը կարելի է պահել սառնարանում միայն, երբ այն մաքրված է և պատրաստ մշակման։

Սխտոր

 чеснок

Մասնագետները խորհուրդ են տալիս սխտորը պահել չոր, մութ, սենյակային ջերմաստիճանի պայմաններում։ Սխտորը սառնարանում պահելու դեպքում այն կարող է բորբոսնել։

Բանան

 бананы

Հասած բանանը կարելի է սառնարանում պահել մի քանի օր։ Սակայն, եթե սառնարանում մնա դեռ չհասած, կանաչավուն բանանը, այն շատ արագ կփչանա։ Կանաչավուն բանանը սառնարանից հանելուց հետո նրա կեղևն անմիջապես կսևանա։

Հաց

хлеб 

Սառնարանը վնաս է նաև հացի համար։ Հետաքրքիր է, որ հացի սառեցումը ավելի քիչ վնաս կտա, քան սառնարանում պահելը։ Շատ ցածր ջերմաստիճանը կարող է երկար ժամանակով կանխել հացի չորացումը, իսկ օրինակ 4–6 °C–ը, հակառակը, արագացնում է այդ գործընթացը։ –0–

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:00
11 Հունվարի 2021
Արջուկներն էլ են տոնում Ամանորը. Վայրի բնության պահպանման հիմնադրամի կենտրոնում Ամանորյա տրամադրություն է ստեղծել փրկված արջերի համար (ՖՈՏՈ)
Արջուկներն էլ են տոնում Ամանորը. Վայրի բնության պահպանման հիմնադրամի կենտրոնում Ամանորյա տրամադրություն է ստեղծել փրկված արջերի համար. ՖՈՏՈ
14:45
02 Հունվարի 2021
Ծնվել է Շուշաննա Թովմասյանի առաջնեկը (ՖՈՏՈ)
Ծնվել է դերասանուհի Շուշաննա Թովմասյանի առաջնեկը. ՖՈՏՈ
20:25
20 Դեկտեմբերի 2020
Ինչպես ճիշտ սնվել ձմռանը. խորհուրդներ բժիշկ–դիետոլոգից
Ինչպես ճիշտ սնվել ձմռանը. խորհուրդներ բժիշկ–դիետոլոգից
14:41
15 Դեկտեմբերի 2020
Երանուհի Մելիքյանը Miss Earth գեղեցկության մրցույթում արժանացել է մրցանակի՝ ներկայացնելով Հայաստանը Արցախի տարազով (ՖՈՏՈ)
Երանուհի Մելիքյանը Miss Earth գեղեցկության հեղինակավոր մրցույթում արժանացել է մրցանակի՝ ներկայացնելով Հայաստանը Արցախի տարազով. ՖՈՏՈ
21:14
11 Դեկտեմբերի 2020
«Ուզեցի փորձեմ». աշխարհահռչակ խոհարար Ջեյմի Օլիվերին հիացրել է հայ տղայի պատրաստած լոլիկով ձվածեղը (ՎԻԴԵՈ)
«Ուզեցի փորձեմ». աշխարհահռչակ խոհարար Ջեյմի Օլիվերին հիացրել է հայ տղայի պատրաստած լոլիկով ձվածեղը. ՎԻԴԵՈ
14:17
09 Դեկտեմբերի 2020
Բանանի 10 օգտակար հատկությունները
Ներկայացնում ենք բանանի 10 օգտակար հատկությունները
16:28
04 Դեկտեմբերի 2020
Արջի քոթոթի փրկության օպերացիա. Վայոց Ձորում քոթոթը խճճվել էր ցանցավանդակների մեջ (ՖՈՏՈ)
Արջի քոթոթի փրկության օպերացիա. Վայոց Ձորում քոթոթը խճճվել էր ցանցավանդակների մեջ. ՖՈՏՈ)
14:53
22 Նոյեմբերի 2020
Պարգև Սրբազանի վիրահատությունը բարեհաջող է անցել
Պարգև Սրբազանի վիրահատությունը բարեհաջող է անցել
14:40
31 Հոկտեմբերի 2020
«Բառեր չեմ գտնում, որպեսզի զգացողություններս փոխանցեմ». հայ զինվորի առաջին հանդիպումը նորածին դստեր հետ (ՎԻԴԵՈ)
«Բառեր չեմ գտնում, որպեսզի զգացողություններս փոխանցեմ». հայ զինվորի առաջին հանդիպումը նորածին դստեր հետ. ՎԻԴԵՈ
20:59
24 Հոկտեմբերի 2020
Կյանքը շարունակվում է․ պատերազմի առաջին օրերից Երևանի ԲԿ-ներից մեկում ծնվել է 15 արցախցի փոքրիկ (ՖՈՏՈ)
Կյանքը շարունակվում է․ պատերազմի առաջին օրերից Երևանի ԲԿ-ներից մեկում ծնվել է 15 արցախցի փոքրիկ. ՖՈՏՈ
11:01
22 Սեպտեմբերի 2020
Գարիկի ասմունքը՝ նվիրված Արուս Տիգրանյանի հարսանիքին (ՎԻԴԵՈ)
Գարիկի ասմունքը՝ նվիրված Արուս Տիգրանյանի հարսանիքին. ՎԻԴԵՈ
14:30
20 Սեպտեմբերի 2020
Ամեն օր մեղր ուտելու 5 պատճառ
Ամեն օր մեղր ուտելու 5 պատճառ