612.16
7.12
513.73
+25
Եղանակը Երևանում
Հայ

Արցունքներով լի հանդիպում․ Քիմն ու Քանյեն առաջին անգամ հանդիպել են նրա սկանդալային գրառումներից հետո (ՖՈՏՈ)

19:30
28 Հուլիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի․ /Նովոստի-Արմենիա/․ Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը լաց է եղել ամուսնու՝ ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է Daily Mail-ը:

Նշվում է, որ զույգը հանդիպել է Վայոմինգում, որպեսզի քննարկեն իրենց ընտանեկան ճգնաժամը Ուեսթի՝ Twitter-ում կատարած սկանդալային գրառումից հետո։

Քիմն ու Քանյեն առաջին անգամ են հայտնվել տեսախցիկների առջև, Ուեսթի առաջին ձախողված հավաքից հետո, որի ժամանակ նա հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահի իր թեկնածությունը քիչ հավանական է:

Загружается новость ... "Лево"
Այն բանից հետո, երբ Ուեսթը որոշեց առաջադրվել Ամերիկայի նախագահի պաշտոնում, նա սկսեց պրովոկացիոն գրառումներ կատարել Twitter- ում: Ռեփերին հայտնել է, որ խնդրել է Քիմին հղիության արհեստական ընդհատում կատարել, երբ նա առաջին անգամ հղիացել է, ասել է, որ արդեն մի քանի տարի է, ինչ ինքը փորձում է բաժանվել Քարդաշյանից՝ վերջինիս դավաճանության պատճառով:

Քանյեն նաև սպառնացել է Քիմին և նրա ընտանիքին, որ եթե նրանք չդադարեցնեն իրեն պարտադրաբար բուժման ուղարկելու փորձերը, ապա ինքը կբացահայտի Քարդաշյանների ընտանեկան գաղտնիքները: Քիմը որոշ ժամանակ լռել է, հետո հայտնել է, որ ամուսինը տառապում է երկբևեռ խանգարմամբ և խնդրել է բոլորին՝ ըմբռնումով մոտենալ դրան։

Այս սկանդալային գրառումներից հետո Ուեսթը հրապարակավ ներողություն էր խնդրել կնոջից:

«Ես ցանկանում են ներողություն խնդրել իմ կնոջից՝ Քիմից, անձնական բնույթի հրապարակային հայտարարություն անելու համար: Ես նրան չեմ պաշտպանել այնպես, ինչպես նա՝ ինձ: Ցանկանում եմ ասել Քիմին՝ գիտեմ, որ ցավ եմ պատճառել քեզ: Խնդրում եմ, ներիր ինձ: Շնորհակալ եմ, որ միշտ իմ կողքին ես»,- գրել է Ուեսթը Twitter-ում:

Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ ռեփերը թեթևություն է զգում կնոջից ներողություն խնդրելուց հետո և ցավում է, որ նման ինտիմ պահեր է հրապարակայնացրել։

«Նա լավ է հասկանում, որ ցավեցրել է Քիմին։ Նա իրեն շատ վատ է զգում դրանից։ Ակնհայտ է, որ նա դեռ սիրում է կնոջը»,- նշել է աղբյուրը՝ աստղի շրջապատից։-0- 
плачущая Ким
Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:00
11 Հունվարի 2021
Արջուկներն էլ են տոնում Ամանորը. Վայրի բնության պահպանման հիմնադրամի կենտրոնում Ամանորյա տրամադրություն է ստեղծել փրկված արջերի համար (ՖՈՏՈ)
Արջուկներն էլ են տոնում Ամանորը. Վայրի բնության պահպանման հիմնադրամի կենտրոնում Ամանորյա տրամադրություն է ստեղծել փրկված արջերի համար. ՖՈՏՈ
14:45
02 Հունվարի 2021
Ծնվել է Շուշաննա Թովմասյանի առաջնեկը (ՖՈՏՈ)
Ծնվել է դերասանուհի Շուշաննա Թովմասյանի առաջնեկը. ՖՈՏՈ
20:25
20 Դեկտեմբերի 2020
Ինչպես ճիշտ սնվել ձմռանը. խորհուրդներ բժիշկ–դիետոլոգից
Ինչպես ճիշտ սնվել ձմռանը. խորհուրդներ բժիշկ–դիետոլոգից
14:41
15 Դեկտեմբերի 2020
Երանուհի Մելիքյանը Miss Earth գեղեցկության մրցույթում արժանացել է մրցանակի՝ ներկայացնելով Հայաստանը Արցախի տարազով (ՖՈՏՈ)
Երանուհի Մելիքյանը Miss Earth գեղեցկության հեղինակավոր մրցույթում արժանացել է մրցանակի՝ ներկայացնելով Հայաստանը Արցախի տարազով. ՖՈՏՈ
21:14
11 Դեկտեմբերի 2020
«Ուզեցի փորձեմ». աշխարհահռչակ խոհարար Ջեյմի Օլիվերին հիացրել է հայ տղայի պատրաստած լոլիկով ձվածեղը (ՎԻԴԵՈ)
«Ուզեցի փորձեմ». աշխարհահռչակ խոհարար Ջեյմի Օլիվերին հիացրել է հայ տղայի պատրաստած լոլիկով ձվածեղը. ՎԻԴԵՈ
14:17
09 Դեկտեմբերի 2020
Բանանի 10 օգտակար հատկությունները
Ներկայացնում ենք բանանի 10 օգտակար հատկությունները
16:28
04 Դեկտեմբերի 2020
Արջի քոթոթի փրկության օպերացիա. Վայոց Ձորում քոթոթը խճճվել էր ցանցավանդակների մեջ (ՖՈՏՈ)
Արջի քոթոթի փրկության օպերացիա. Վայոց Ձորում քոթոթը խճճվել էր ցանցավանդակների մեջ. ՖՈՏՈ)
14:53
22 Նոյեմբերի 2020
Պարգև Սրբազանի վիրահատությունը բարեհաջող է անցել
Պարգև Սրբազանի վիրահատությունը բարեհաջող է անցել
14:40
31 Հոկտեմբերի 2020
«Բառեր չեմ գտնում, որպեսզի զգացողություններս փոխանցեմ». հայ զինվորի առաջին հանդիպումը նորածին դստեր հետ (ՎԻԴԵՈ)
«Բառեր չեմ գտնում, որպեսզի զգացողություններս փոխանցեմ». հայ զինվորի առաջին հանդիպումը նորածին դստեր հետ. ՎԻԴԵՈ
20:59
24 Հոկտեմբերի 2020
Կյանքը շարունակվում է․ պատերազմի առաջին օրերից Երևանի ԲԿ-ներից մեկում ծնվել է 15 արցախցի փոքրիկ (ՖՈՏՈ)
Կյանքը շարունակվում է․ պատերազմի առաջին օրերից Երևանի ԲԿ-ներից մեկում ծնվել է 15 արցախցի փոքրիկ. ՖՈՏՈ
11:01
22 Սեպտեմբերի 2020
Գարիկի ասմունքը՝ նվիրված Արուս Տիգրանյանի հարսանիքին (ՎԻԴԵՈ)
Գարիկի ասմունքը՝ նվիրված Արուս Տիգրանյանի հարսանիքին. ՎԻԴԵՈ
14:30
20 Սեպտեմբերի 2020
Ամեն օր մեղր ուտելու 5 պատճառ
Ամեն օր մեղր ուտելու 5 պատճառ