ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Google–ում և Youtube–ում խնդիրներ են։
Այս մասին նշել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Գուգլի բոլոր սերվիսները խնդիր ունեն աշխարհով մեկ։ Youtube նեռարյալ», – նշել է նա Facebook–յան իր էջում։
Նշենք, որ այս պահին որոշ օգտատերեր չեն կարողանում մուտք գործել Google–ի, Youtube–ի account–ներ։ Օգտահաշվից դուրս գալուց հետո անհնար է կրկին մուտք գործել, Youtube–ի աշխատանքը խափանվել է նաև սմարթֆոններում։–0–