ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Շվեդիայի ակադեմիայի անդամները գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհել են ամերիկացի երաժիշտ, գրող և նկարիչ Բոբ Դիլանին։ Մրցանակը շնորհվել է «ամերիկյան երաժշտարվեստում պոետիկ նոր արտահայտությունների ստեղծման համար», հայտնում է РБК–ն։
Դիլանը կստանա Ալֆրեդ Նոբելի պրոֆիլով, մուսայի պատկերով և Վերգիլիոսի «Էնեիդայի» մեջբերումով ոսկե մեդալ, ինչպես նաև 8 մլն շվեդական կրոնի չափով (մոտ $933,6 հազ.) դրամական մրցանակ։
2008 թվականին Բոբ Դիլանը ստացել է Պուլիտցերյան մրցանակ «փոփ–երաժշտության և ամերիկյան մշակույթի վրա ունեղած մեծ ազդեցության համար, ինչը ներկայացվել է պոետիկ բացառիկ քնարական կոմպոզիցիաներով»։
2015 թվականին գրականության ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել էր բելառուս գրող Սվետլանա Ալեքսիևիչին։
Միակ մարդը, ով արժանացել է գրականության ոլորտում Նոբելյան հետմահու մրցանակի 1931 թվականին, շվեդ բանաստեղծ Էրիկ Աքսել Կարլֆելդն էր։ -0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում