ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի./Նովոստի-Արմենիա/. Երգչուհի Զարուհի Բաբայանը և նրա դուստրը՝ Սոֆի Դևոյանը ներկայացել են հետաքրքիր տեսանյութով:
Загружается новость ... "Лево"
Տեսանյութում ներկայացել են նաև այլ հայտնի մայրիկներ և նրանց դուստրերը, այդ թվում դերասանուհի Լուիզա Ղամբարյանը և նրա դուստրը, Սիլվա Հակոբյանը դստեր հետ, դիմահարդար Ագա Քանքանյանը և այլք:
Հայտնի մայրիկները դուստրերի հետ սկզբում ներկայանում են առանց շպար, իսկ հետո՝ շպարով և մարտահրավերը փոխանցում մյուս մայրիկին:
«Մեր տեղադրած բոլոր վիդեոները միշտ լավ արձագանքների են արժանացել ձեր կողմից:
Բայց այսօրվա վիդեոն համ ուրիշ է, համ էլ ավելի լուսավոր, քանի որ մեզ միացել են շատ սիրված մամաներ՝ իրենց հրաշք դստրիկների հետ»,- նշել է Սոֆի Դևոյանն Instagram-ում՝ տեսանյութ հրապարակելուն կից: -0-