Մարտին Սկորսեզեն դարձել է համացանցի հերոս. ռեժիսորի «աչքը կպել է» Էմինեմի օսկարյան ելույթի ժամանակ (ՎԻԴԵՈ)
13:45
10 Փետրվարի 2020
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի./Նովոստի-Արմենիա/. «Օսկար» մրցանակաբաշխության այս տարվա անակնալներից մեկը դարձել է Էմինեմի ելույթը՝ «Lose Yourself» երգով, հաղորդում է graziamagazine.ru-ն:
Այս տարվա մրցանակաբաշխության կազմակերպիչները որոշել էին հիշել նախկին մրցանակակիրներին՝ լավագույն սաունդտրեկ անվանակարգում: Բեմում է հայտնվել Էմինեմը՝ կատարելով «Lose Yourself» երգը «8-րդ մղոնը» ֆիլմից:
Տեսանյութը՝ MovieCon-ի
Դահլիճի արձագանքն անհավանական էր: Սակայն այս անգամ իր արձագանքով առանձնացել է ռեժիսոր Մարտին Սկորսեզեն, ով հազիվ էր զսպում քունը: Կինորգործիչն, առաջին հայացքից, «պայքարում էր» քնի դեմ, մինչդեռ դահլիճի մեծ մասը երգում էր ռեփերի հետ: -0-
Որոշեցինք ներկայացնել տարբերվող ու բյուջետային նվերների ցանկ, որոնք կօգնեն հաճելի անակնկալ մատուցել ձեր սիրելիներին ու չվատնել ամբողջ կարողությունը. ՖՈՏՈ