Մոսկվայի հրապարակում մեր զորախումբը երգում է սպարապետ Վազգեն Սարգսյանին նվիրված երգը (ՎԻԴԵՈ)
17:52
22 Հունիսի 2020
ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Այս օրերին Մոսկվայում է Հայրենական Մեծ Պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին Հայաստանը ներկայացնող 75 հոգուց բաղկացած զորախումբը, որը շարունակում է նախապատրաստական աշխատանքները:
Загружается новость ... "Лево"
Նախապատրաստական աշխատանքներից հրապարակված նոր տեսանյութում հայկական զորախումբն անցնում է Մոսկվայի հրապարակով՝ երգելով Սպարապետ Վազգեն Սարգսյանին նվիրված երգը:
Հայրենական Մեծ Պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին Հայաստանը ներկայացնող 75 հոգուց բաղկացած զորախումբը հանդես կգա պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ
Հունիսի 9-ին հայտնի էր դարձել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա՝ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի պատվին կայանալիք զորահանդեսին, որը տեղի կունենա հունիսի 24-ին:
Սակայն վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել է, որ Մոսկվայում կազմակերպվող Հայրենական Մեծ Պատերազմի 75-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին Հայաստանը ներկայացնելու է 75 հոգուց բաղկացած զորախումբ` պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ: Փաշինյանը նախօրեին նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` նշելով, որ չի մասնակցի Մոսկվայում կայանալի տոնական միջոցառումներին։-0-
Որոշեցինք ներկայացնել տարբերվող ու բյուջետային նվերների ցանկ, որոնք կօգնեն հաճելի անակնկալ մատուցել ձեր սիրելիներին ու չվատնել ամբողջ կարողությունը. ՖՈՏՈ