ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Օքսֆորդի բառարանը տարվա բառ է ճանաչել post-truth–ը, որը թարգմանաբար նշանակում է «հետճշմարտություն», գրում է
Lenta.ru–ն` հղում անելով Oxford University Press–ին։
Բառարանի համաձայն, բառը «նկարագրում կամ նշանակում է այնպիսի հանգամանքներ, որոնց դեպքում օբյեկտիվ փաստերը պակաս կարևոր են հասարակական կարծիքի ձևավորման ժամանակ, քան էմոցիաների և անձնական համոզմունքների կոչերը»։
Oxford University Press–ը նշում է, որ «հետճշմարտույթան կոնցեպցիան» գոյություն ունի վերջին տասը տարիների ընթացքում, բայց դրա նկատմամբ հետաքրքրության բռնկումը տեքստերում նկատվեց հունիսին անցկացված Brexit–ից և նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո։
Ինչպես նշում են կազմողները, «հեճշմարտություն» բառն առաջին անգամ օգտագործվել է սերբաամերիկացի դրամատուրգ Սթիվ Թեսիչի տեքստում։
2016 թվականի բառի մյուս հավակնորդների շարքում էին, մասնավորապես` «բրեքսիթերը» (մարդ, ով կողմ է Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալուն), «արթնացածը» (նախազգուշացում հասարակական անարդարության մասին) և դանիերենից փոխառված «հյուգե» գոյականը (աննկարագրելի հաճոյություն)։
2015 թվականին Օքսֆորդի բառարանը տարվա բառ էր ճանաչել «էմոտիկոնը»` emoji: