ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Ազատ ոճի ըմբիշ Լյովա Գևորգյանը (125 կգ) հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել Ուֆայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչ:
«Նա 10:0 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, որին, ի դեպ, հաղթել էր նաև Եվրոպայի այս տարվա առաջնության եզրափակչում», - ասվում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի Ֆեյսբուքյան էջում:-0-