ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Ադելիա Պետրոսյանը զբաղեցրել է երկրորդ տեղը ՌԴ գեղասահքի պատանեկան առաջնությունում։ Ազատ ոճի ծրագրում նա վաստակել է 139,23 միավոր, երկու օրվա ընդհանուր արդյունքում Ադելիան հավաքել է 211,87 միավոր, նշվում է 1tv.ru կայքում։
Ադելիան ազատ ոճի ծրագիրը կատարել է Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության հնչյունների ներքո։–0–