ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Արցախցի սամբիստ Դավիթ Հովսեփյանը Սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում հաղթել է ադրբեջանցի մարզիկին ու հռչակվել չեմպիոն։
Այս մասին նշվում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի Facebook–յան էջում։
«Լիմասոլում անցկացվող Սամբոյի Եվրոպայի երիտասարդների առաջնության 58 կգ քաշային կարգում արցախցի Դավիթ Հովսեփյանը եզրափակչում հաղթեց ադրբեջանցի Նիջաթ Մամադլիին և հռչակվեց չեմպիոն», – նշվում է ֆեդերացիայի հաղորդագրության մեջ:–0–