Արսեն Հարությունյանը ջախջախեց թուրք ըմբիշին և հռչակվեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
21:36
30 Մարտի 2022
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի./Նովոստի-Արմենիա/. Բուդապեշտում ավարտին մոտեցող Եվրոպայի առաջնությունում ազատ ոճային ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը եզրափակչում 15:3 հաշվով փայլուն հաղթանակ տարավ Թուրքիայի ներկայացուցիչ Սուլեյման Աթլըի նկատմամբ և դարձավ ոսկե մեդալակիր, հաղորդում է ԿԳՄՍՆ-ն:
Արսեն Հարությունյանը կարիերայում երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Ավելի ուշ բրոնզե մեդալի համար պայքարում Հրայր Ալիխանյանը (74 կգ) պարտվել է Վրաստանի ներկայացուցչին:-0-
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը դարձել է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող միջազգային մրցաշարի հաղթող, որը վարկանիշային է Փարիզի Օլիմպիական խաղերի համար
Հայաստանի ներկայացուցիչը կարճ ծրագրից հետո 68.51 միավոր է հավաքել և 32 մասնակիցների շրջանում զբաղեցնելով 21-րդ հորիզոնականը՝ ազատ ծրագրին մասնակցելու իրավունք է ստացել