+12
Եղանակը Երևանում
Հայ

Ծանրորդ Գոռ Սահակյանը՝ երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

13:48
05 Մայիսի 2022

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հունաստանի Հերակլիոն քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 67 կգ քաշային Գոռ Սահակյան բրոնզե մեդալ է նվաճել՝ երկամարտի 302 կգ արդյունքով:

Գոռ Սահակյանը պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ գլխավերևում պահել է 130 կգ կշռող ծանրաձողը, երկրորդ մոտեցմամբ պոկել է 135 կգ, իսկ երրորդ մոտեցմամբ՝ 137 կգ: Այս վարժության արդյունքներով Սահակյանը փոքր արծաթե մեդալ է նվաճել, հաղորդում է ՀՀ ԿԳՄՍՆ–ն:

«Հրում վարժությունում էլ հայ երիտասարդ ծանրորդը հաջող է կատարել առաջին երկու մոտեցումները՝ բարձրացնելով 160 և 165 կգ կշռող ծանրաձողերը: Երրորդ մոտեցումը Սահակյանը ձախողել է (170 կգ): Այս վարժությունում նա բրոնզե մեդալ է նվաճել», – նշվում է հաղորդագրության մեջ:

Երկամարտում ոսկե մեդալը նվաճել է Թաիլանդի ներկայացուցիչ Ուիրաֆոն Ուիչուման (311 կգ), իսկ արծաթե մեդալը՝ Թուրքիայի ներկայացուցիչ Յուսուֆ Գենցը (307 կգ):

Նշենք՝ երիտասարդների աշխարհի բրոնզե մեդալակիր Գոռ Սահակյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի գլխավոր մասնագետ, միջազգային կարգի մրցավար Արայիկ Ալավերդյանը:

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալ էր նվաճել Գառնիկ Չոլակյանը (55 կգ), իսկ Անդրանիկ Պապեյանը (61 կգ) զրո էր ստացել:

Մելիք Ղուկասյանի գլխավորությամբ մրցավայր է մեկնել ևս 6 ծանրորդ՝ Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը, Գևորգ Ղահրամանյանը (երկուսն էլ՝ 89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ) և Միլենա Խաչատրյանը (76 կգ):

Այսօր աշխարհի առաջնությունում պայքարի դուրս կգան 64 կգ քաշային կանայք:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:53
27 Փետրվարի 2023
Երեք հայ մարմնամարզիկներ նվաճեցին ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ Աշխարհի գավաթի առաջին փուլում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
12:45
22 Փետրվարի 2023
Հայ ըմբիշները 9 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
Հայ ըմբիշները 9 մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
21:15
16 Հունվարի 2023
Հայ հրաձիգները հռչակվել են միջազգային մրցաշարի փոխչեմպիոն
Հայ հրաձիգները հռչակվել են Սլովենիայում անցկացված միջազգային մրցաշարի փոխչեմպիոն
10:57
22 Դեկտեմբերի 2022
2022 թ.-ին հայ մարզիկները 306 մեդալ են նվաճել, որից 104-ը՝ ոսկե
2022թ.-ին հայ մարզիկներն աննախադեպ արդյունքներ են գրանցել
16:22
08 Դեկտեմբերի 2022
Գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը շախմատի միջազգային մրցաշարի հաղթող է ճանաչվել
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մարիամ Մկրտչյանը հաղթող է ճանաչվել Շախմատի միջազգային մրցաշարում
13:46
30 Նոյեմբերի 2022
Հայ ուժային եռամարտիկները 16 ոսկե մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում՝ սահմանելով մի շարք ռեկորդներ
Հայ ուժային եռամարտիկները 16 ոսկե մեդալ են նվաճել աշխարհի գավաթի խաղարկությունում՝ սահմանելով մի շարք ռեկորդներ
12:54
29 Նոյեմբերի 2022
Պատանի սուսերամարտիկները 2 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարերում (ՖՈՏՈ)
Հայ սուսերամարտիկները հաջող մրցելույթներ են ունեցել միջազգային մրցաշարերում. ՖՈՏՈ
12:47
26 Նոյեմբերի 2022
Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող
Բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը նվաճել է աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալը
20:03
06 Նոյեմբերի 2022
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն (ՖՈՏՈ)
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն. ՖՈՏՈ
22:06
23 Հոկտեմբերի 2022
Ըմբիշ Արսեն Հարությունյանը՝ Մ23 տարեկանների աշխարհի առաջնության կրկնակի հաղթող
Ըմբիշ Արսեն Հարությունյանը՝ Մ23 տարեկանների աշխարհի առաջնության կրկնակի հաղթող
23:55
22 Հոկտեմբերի 2022
Պատմություն է կերտվում. բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը հռչակվել է Եվրոպայի մեծահասակների չեմպիոն
Բռնցքամարտիկ Անի Հովսեփյանը պատմության մեջ առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի մեծահասակների չեմպիոն
22:29
22 Հոկտեմբերի 2022
Ըմբիշ Վազգեն Թևանյանը, հաղթելով թուրք մարզիկին, հռչակվեց աշխարհի չեմպիոն (ՎԻԴԵՈ)
Ըմբիշ Վազգեն Թևանյանը, հաղթելով թուրք մարզիկին, հռչակվեց աշխարհի չեմպիոն. ՎԻԴԵՈ