ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Բուլղարիայում կայացած KWU վարկածով «Աշխարհի գավաթի» առաջնությունում Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները նվաճել են 3 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ։
Արթուր Արեյանը նվաճել է ոսկե մեդալ, Պետրոս Ֆարֆարյանը` ոսկե մեդալ, Արինա Մատիուշինան` ոսկե մեդալ, Մուրադյան Ավետիսը` արծաթե մեդալ, Գրիշա Կիրակոսյանը` արծաթե մեդալ, Դավիթ Կարապետյանը`բրոնզե մեդալ, Վահագն Հակոբյանը` բրոնզե մեդալ։
Նշվում է նաև, որ Պետրոս Ֆարֆարյանը պարգևատրվել է նաև «Կամքի ուժ» դրսևորելու համար նախատեսված պատվոգրով։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում